Միացրու ականջակալդ, պատրաստվիր զարմանալու, զվարճանալու և նորը բացահայտելու։ Դասականից մինչև քանթրի, ջազից մինչև K-pop․ այս ամենը հանդիպելու է մեկ տեղում։ «Երգխոսությունը» երաժշտական ճաշակների բացահայտման, համեմատականների անցկացման և հանրահայտ երգերի ընկալման մասին նոր լեզու է։
Միացիր մեր ձայնային ճամփորդությանը։
Ո՞վ է ասել, որ լավ երաժշտություն լսելու համար ակումբ է պետք։ «No club, no problem» համայնքի անդամները կոտրում են այդ բոլոր կարծրատիպերը՝ նվագելով խոհանոցներում, վարսավիրանոցներում ու Երևանի փողոցներով շրջող ավտոբուսներում։ Այս էպիզոդում խոսելու ենք այս նախագծի ստեղծման, նպատակի ու այն էներգիայի մասին, որն այն բերել է քաղաք։Երգխոսությունը Արթուր Պետրոսյանի, Մարիամ Քեշաբյանի և Մադլեն Քարամյանի հետ է։
3 Jul 2026
«Կապան» միջազգային երաժշտական փառատոն
Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի մշակութային քարտեզի ամենաթեժ կետերից մեկը դառնում է Սյունիքը, որտեղ մեկնարկում է «Կապանի միջազգային երաժշտական փառատոնը»։
Այս նախագիծը վաղուց դուրս է եկել սովորական համերգաշարի սահմաններից՝ վերածվելով ռազմավարական կարևորության հաբի, որը մարզային կյանք է բերում բազմաժանր կատարումներ, բարձրակարգ վարպետաց դասեր և միջազգային ձևաչափի ցուցադրություններ։
Այս ԵՐԳխոսությունը փառատոնի գաղափարի հեղինակ, նախաձեռնող և անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի և դաշնակահար Աննա Սարգիսովայի հետ է։
27 Jun 2026
Երիտասարդ դասական երաժիշտներ
Դասական երաժշտությունը հաճախ ընկալվում է որպես հավերժական ու միևնույն ժամանակ՝ անփոփոխ մի աշխարհ, որն ապրում է իր խիստ կանոններով։ Սակայն այսօր, երբ տեղեկատվական տեմպերն ու մեդիա տիրույթի թրենդները փոխվում են վայրկյանների արագությամբ, ակադեմիական արվեստը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ։ Ինչպե՞ս պահպանել դարերի խորքից եկող հարստությունն ու որակը մի աշխարհում, որտեղ լսարանը պահանջում է արագ սպառվող բովանդակություն։ Այս հարցի պատասխանը թաքնված է հենց նոր սերնդի երաժիշտների մտածողության մեջ։
Մեր հյուրերը երիտասարդ արվեստագետներ են, ովքեր, հանդիսանալով հայաստանյան կատարողական դպրոցի կրողները, այսօր իրենց ձեռագիրն են հաստատում արտերկրի խիստ մրցակցային միջավայրում։ Սա երկու տարբեր աշխարհների, տարբեր կրթական համակարգերի և մշակույթների բախում է, որը ծնում է բոլորովին նոր որակ։ Մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես է դասական երաժշտությունն այսօր վերածնվում ժամանակակից երիտասարդության շրջանում, արդյո՞ք հնարավոր է կոտրել կարծրատիպերն ու ձևավորել այնպիսի մշակութային միջավայր, որտեղ բարձրարժեք երաժշտությունը կդառնա ոչ թե էլիտար փոքրամասնության, այլ նոր սերնդի պահանջը։
Երգխոսությունը կիթառահար Էդուարդ Հրմուշյանի և թավջութակահար Նարեկ Հեքեքյանի հետ է։
Who has been a guest on Երգխոսություն
Names identified in recent episode analyses. Showing up to five guests.
Arpi
Avet Vardanyan
Sona Silver
Arni Rock
Hayk Aprikota
Reach and audience
Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Spotify
4.0 / 5
4 ratings
Contact Երգխոսություն
Guest appearances
Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Երգխոսություն?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine