Յուրաքանչյուր էպիզոդ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց ապրանքայնացումն ու գեղեցկության չափանիշները, տնային աշխատանքի բաժանումը ու հասարակության պարտադրած դերերը, ժամադրությունը ու սեռական առողջությունը, փողոցային ոտնձգությունն ու ընտանեկան բռնությունը։ Փոդքասթի համահեղինակներն ինքնակոչ ֆեմ֊աստվածուհիներ են ու հակառակ բոլոր պատկերացումներին՝ տղամարդատյաց չեն, սիրում են վարդագույնը, շպարվում են ու ամեն օր մեծ ու փոքր քայլերով պայքարում սեքսիստական մտածողության դեմ։
Այս էպիզոդի հյուրը ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանն է, ով պատերազմի առաջին օրերից որպես բժիշկ մեկ ամիս շարունակ աշխատել է նախ Հադրութի շրջանի Տող գյուղում, ապա Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղական համայնքում։ Քանի որ պատերազմի ժամանակ արգելված էր լուսանկարել կամ տեսանկարահանել հիվանդանոցներում, բժիշկների աշխատանքը մնացել է աննկատ։ Ու այս կոնտեքստում շատ կարևոր է խոսել ու գոնե խոսքով վավերագրել բժիշկների փորձը։
Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյան (https://noonig.com/)ի:
24 Jan 2021
N19. Պատերազմյան | Նազիկ Արմենակյան
Այս էպիզոդում լուսանկարիչ, «4 Պլյուս» դոկումենտալ լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր Նազիկ Արմենակյանը պատմում է պատերազմի իր փորձառության մասին որպես մայր և որպես լուսանկարիչ։ Զրույցը հրապարակում ենք նվազագույն խմբագրումներով։
Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյան (https://noonig.com/)ի:
25 Dec 2020
N18. Խորհրդային քաղաքականությունը, կինն ու խոհանոցը
Երբևէ մտածե՞լ եք, որ ուտեստը կարող է կանանց > գործիք դառնալ: Խորհրդային Միությունում, որտեղ քաղաքականացված էին կյանքի բոլոր ոլորտները, բացառություն չէին նույնիսկ այնպիսի թվացյալ անմեղ կատեգորիաները, ինչպիսիք են ուտելիքն ու խոհանոցը: Այս էպիզոդում խոսում ենք կնոջ, ուտելիքի, խոհանոցի ու խորհրդային քաղաքականության կապի մասին։ Առանցքում սննդի մարդաբան Ռուզաննա Ծատուրյանի >․ Խոհանոցի փոփոխությունը՝ որպես կանանց ազատագրման միջոց>> հոդվածն է։ Ռուզաննայի հոդվածն ու այս էպիզոդը ստեղծվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի երևանյան գրասենյակի աջակցությամբ։
Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի:
Reach and audience
Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Apple Podcasts (US)
5.0 / 5
3 ratings
Contact Akanjogh Podcast
Guest appearances
Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Akanjogh Podcast?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine