Այս հաղորդումը պատում է այն մարդկանց մասին, որոնք սիրում են ճամփորդել, բացահայտել նոր վայրեր, մշակույթներ և հաղթահարելով դժվարությունները ստեղծել հետաքրքիր հիշողություններ։ Յուրաքանչյուր ճամփորդություն նոր արկած է, փորձառություն և պատմություն։
Հաղորդումը կարող եք լսել 98․3 հաճախականությամբ յուրաքանչյուր շաբաթ` ժամը 11:30-ին, կրկնությունը՝ երկուշաբթի՝ 21։45 :
Անի Նազարյանը սիրում է ճամփորդել, զգալ քաղաքի ռիթմն ու հիանալ եվրոպական ճարտարապետության գեղեցկությամբ։ Նրա համար յուրաքանչյուր ճամփորդություն նոր բացահայտումների և անմոռանալի պահերի հնարավորություն է։ Սիրում է լուսանկարել ու կադրերում պահպանել ամենատպավորիչ դրվագները։
Անին նախընտրում է ամեն ինչ նախապես պլանավորել, որպեսզի յուրաքանչյուր ճամփորդություն լինի հագեցածու տպավորություններով լի։
23 Oct 2026
«Կյանքը ճանապարհին»․ Արփի Հովհաննիսյան
Արփի Հովհաննիսյանը սիրում է քայլել անծանոթ փողոցներով ու բացահայտել այն վայրերը, որոնք դեռ չեն հասցրել դառնալ զբոսաշրջային ուղղություններ։ Երկար զբոսանքները, անսպասելի բացահայտումներնու տեղացիների հետ հանդիպումներն օգնում են ավելի լավ զգալ քաղաքի ռիթմն ու մթնոլորտը։ Իսկ ֆոտոխցիկը միշտ իր հետ է՝ որսալու գեղեցիկ տեսարանները, հետաքրքիր մարդկանց ու ճանապարհին հանդիպող անմոռանալի պահերը։ Յուրաքանչյուր կադր մի փոքրիկ կանգառ էճանապարհին՝ հիշելու մարդկանց, վայրերն ու զգացողությունները, որոնք ճամփորդությունըդարձնում են առանձնահատուկ։
15 Oct 2026
«Կյանքը ճանապարհին»․ Սերյան Ենոքյան
Սերյան Ենոքյանի ճամփորդական ուղին սկսվել է երիտասարդական փոխանակման ծրագրերից, որոնք դարձելեն նոր երկրներ ու մշակույթներ բացահայտելու, աշխարհին ավելի լայն հայացքով նայելու առաջին հնարավորություններից մեկը։ Նրա համոզմամբ՝ ճամփորդել նշանակում է դուրս գալ առօրյայի սահմաններից, հանդիպել տարբեր մտածելակերպերի, վերանայել սեփական պատկերացումները և աշխարհին նայել նոր տեսանկյունից։
Contact Բնության ռիթմը
Guest appearances
Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Բնության ռիթմը?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine