Ամիսներ շարունակ սևանցի մի խումբ երիտասարդներ, շրջելով Գեղարքունիքի մարզում, հավաքում էին Սևանի ավազանի ողջ մշակութային ժառանգությունը՝ այս անգամ չպատմված պատմությունների տեսքով՝ տալով դրանց շունչ, գույն, երանգ և հնչողություն։
Ծրագիրն իրականացվել է «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Այս էպիզոդում պատմում ենք Գեղարքունիքի տարածաշրջանի հուշապատումների մասին, որոնք Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, ինչպես նաև Գետաշենից ու Արծվաշենից տեղահանված և մարզի տարբեր բնակավայրերում հաստատված վերապրողների անմիջական տպավորություններն են, այլ կերպ ասած՝ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքում հետք թողած պատմական, ողբերգական եղելությունների վերհուշն
են։
Խոսում ենք նաև տարածաշրջանի բացատրական ավանդազրույցների մասին:
28 Jul 2023
# 4 | Ասացվածք, անեծք, օրհնանք, երդում
Այս էպիզոդում ներկայացնում ենք Գեղարքունիքի տարածաշրջանում մինչ օրս ակտիվ կենցաղավարող ասույթաբանական բանաձևային
սեղմ ու հակիրճ տեսակները` առած-ասացվածքները և հնագույն հմայական-կիրառական բանաձևերի հիմնատեսակները (անեծք,
օրհնանք, բարեմաղթություն, երդում, հմայական աղոթք), որոնք իրենց մեջ ամփոփում են տարածաշրջանի ժողովրդի վարքուբարքի, կյանքի ու կենցաղի, մտածելակերպի, բնավորության, ինչպես նաև
բարոյահոգեբանական նկարագիրը:
27 Jul 2023
# 3 | Երգ
Այս էպիզոդում ներկայացնում ենք Գեղարքունիքի տարածաշրջանի երգային բանահյուսության ամենաբնորոշ տեսակը՝ խաղիկը և նախկին ավանդական երգերի փոխարեն կենցաղավարող նորաստեղծ երգերը, որոնք հիմնված են տեղական նշանակության որևէ դեպքի
կամ իրադարձության վրա:
26 Jul 2023
# 2 | Հեքիաթ, զվարճապատում, ստապատում
Այս էպիզոդում պատմում ենք Գեղարքունիքի տարածաշրջանում ամենասիրված, կենսունակ և լայն տարածում գտած հեքիաթների, զվարճապատում – զվարճախոսությունների, ստապատումների ու սուտասելուկների մասին:
18 Jul 2023
# 1 | Բանահյուսություն
Չպատմված պատմությունների առաջին էպիզոդում պատմում ենք բանահյուսության, բանահյուսական նյութերի գրառման ձևերի ու մեթոդների և Սևանի ավազանի բանահյուսական մշակույթի արդի վիճակի մասին:
Contact Չպատմված պատմություններ
Guest appearances
Does not typically book guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Չպատմված պատմություններ?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine