
![Cine[scope] Podcast](https://pod-engine-public.nyc3.cdn.digitaloceanspaces.com/images/xbLxBcbA2OoqXqsIwkSDvveSAyuPoyXLQ6EEHll7bp4.png)
- 18
- Episodes
- 1
- Ratings
- 2019
- First episode
About Cine[scope] Podcast
Փոդքասթ կինոյի և դրա հետ կապված ամեն ինչի մասին: Ֆիլմերի մասին զրույցներ, ընհանուր տենդենցների վերլուծություններ, ձայնային արթ-էքսպերիմենտներ:
- Publisher
- Alexander & Astghik
- Category
- arts
- Language
- hy
- Explicit
- No
- First episode
- 1 Nov 2019
- Latest episode
- 20 May 2021
Latest episodes
18 episodes in the feed.

20 May 2021
#17 Սովետական կինոավանգարդ. Ինչպես Սերգեյ Էյզենշտեյնը հորինեց մոնտաժը
1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արվեստի շատ գործիչներ համարում էին, որ նոր կարգերին անհրաժեշտ է նոր արվեստ: Նրանք՝ Մայակովսկին, Մեյերխոլդը, Մալևիչը, մերժում էին հինն ու ավանդականը, փորձում էին հնարավորինս նորարար լինել: Նորարարական էքսպերիմենտներով առանձնանում է նաև Սերգեյ Էյզենշտեյնը։ Նրա ֆիլմերը հիմա էլ շարունակում են զարմացնել ու հիացնել, չնայած որ նկարվել են շուրջ մեկ դար առաջ, այն էլ` խիստ գրաքննության պայմաններում։ Սովետական կինոավանգարդի այլ ներկայացուցիչների մասին` https://anchor.fm/cinescope-podcast/episodes/16-e101roq

1 May 2021
#16 Սովետական կինոավանգարդ
«Կուլեշովի Էֆեկտը», «Վերտովի Կինոգլազը» և Պետական Պրոպագանդան Փոդքասթի նոր էպիզոդը նվիրված է սովետական կինոավանգարդին` 1920-ականների նորարարական ֆիլմերին։ Գերմանական էքսպրեսիոնիզմի հետ միասին հենց սովետական ավանգարդն է ամենամեծ ներդրումն ունեցել կինոլեզվի զարգացման մեջ:

25 Apr 2021
#15 Օսկար 2021. Հատուկ թողարկում
Սինեփոդքասթի նոր էպիզոդում քննարկում ենք այս տարվա Օսկարը: Խոսում ենք «լավագույն ֆիլմ» անվանակարգի նոմինանտների մասին: 00:00 What a life 01:15 Չիկագոյի յոթնյակի դատավարությունը 07:10 Հուդան և Սև Մեսիան 11:50 Մինարի 14:40 Նոմադլենդ 19:10 Մետալի ձայնը 21:30 Հայրը 24:10 Մանկ 25:35 Խոստումնալից երիտասարդ կինը 29:45 Էպիլոգ Օսկար 2020-ի մասին (https://anchor.fm/cinescope-podcast/episodes/2--2020-edccpq) «Մանկ» ֆիլմի մասին (https://anchor.fm/cinescope-podcast/episodes/6-2020----VOL-2-e100lae) Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

17 Apr 2021
#14 Կալիգարիից մինչև Հիտլեր. Կինոյի պատմության առաջին գլուխգործոցը
Գերմանական էքսպրեսիոնիզմի մանիֆեստը` «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» ֆիլմը, 101 տարեկան է: Ինչո՞ւ հենց էքսպրեսիոնիստական էսթետիկան օգտագործվեց ֆիլմում առաջին աշխարհամարտի աղետը արտացոլելու համար: Ինչպե՞ս Կալիգարին կանխագուշակեց նացիզմի հաստատումն ու Հիտլերի գալը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կինոյի զարգացման ու նոր ժանրերի առաջացման վրա: Ու վերջիվերջո ո՞վ է «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակի» իրական հեղինակը: Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

7 Apr 2021
#13 Նոր իրանական կինո
Ժամանակակից իրանական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Մոհսեն Մախմալբաֆ, Ջաֆար Փանահի, Ասգար Ֆարհադիի... Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

1 Apr 2021
#12 Իրանական կինո. Իսլամական հեղափոխությունից առաջ ու հետո
1979 թ-ին Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, որի արդյունքում երկրում հաստատվեց կրոնական բռնապետություն։ Թվում էր, թե այս պայմաններում կինոն այլևս չէր կարող զարգանալ։ Բայց զարմանալիորեն հենց հեղափոխությունից հետո` 90-ականներին, եղավ իրանական կինոյի պիկը։ Իսկ ինչպիսի՞ն էր կինոն նաև հեղափոխությունից առաջ։ Ի՞նչ դեր ունեին հայազգի ռեժիսորները իրանական կինոյի կազմավորման գործընթացում։ Ինչպե՞ս 90-ականներին ջնջվեցին խաղարկային և վավերագրական ֆիլմերի սահմանները։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի նոր էպիզոդում: Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

17 Mar 2021
#11 Կորեական հեղինակային կինո
Ժամանակակից կորեական ամենահետաքրքիր ռեժիսորների մասին՝ Կիմ Կի-դուկ, Հոն Սան-սու, Լի Չան-դոն... Նախորդ թողարկումը նվիրված էր կորեական կինոարտադրության հիմնական թրենդերին ու արթմեյնսթրիմում նկարող ռեժիսորներին: Այս անգամ պատմում ենք արդեն հեղինակային կինոյի մասին: Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

23 Feb 2021
#10 Կորեական կինոյի հրաշքը. Ինչպես այն գրավեց աշխարհը
Օսկար 2020-ին աննախադեպ բան տեղի ունեցավ. գլխավոր մրցանակին արժանացավ օտար լեզվով նկարված ֆիլմ` կորեական «Մակաբույծը»: Այդպես կորեական կինոն վերջնականապես գրավեց աշխարհը: Իսկ ինչպե՞ս այն ձևավորվեց ու դարձավ համաշխարհային կինոյի ֆենոմեն, որո՞նք են հարավկորեական ամենահայտնի ռեժիսորները ու նշանակալից ֆիլմերը ու նույնիսկ ինչպիսի՞ կինո է նկարվում բռնապետական Հյուսիսային Կորեայում: Այս և շատ այլ հարցերի պատասխանները կգտնեք փոդքասթի այս էպիզոդում: 00:37 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=37s) Պարազիտներն ու Օսկարները 02:40 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=160s) Պատմական ակնարկ 04:00 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=240s) Կինոն հետպատերազմյան Հարավային Կորեայում 04:30 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=270s) Կիմ կի Յոնի մասին 06:18 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=378s) Գրաքննությունը Հարավային Կորեայում 06:39 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=399s) Ռեժիսոր Շին Սան-օկի առևանգումը 08:48 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=528s) 80-90-ականների հեղինակային կինո. Լիմ Գվոն-տեկ 10:29 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=629s) Սկսվում է կորեական նոր կինոյի պատմությունը 13:05 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=785s) Արթ+մեյնստրիմ․ Բոն Ջուն-հոյի Պարազիտները 14:25 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=865s) Սպանության մասին հիշողություններ 19:47 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=1187s) Տիրակալը 21:55 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=1315s) Պակ Չխան-ուկի Միացյալ անվտանգության գոտին 23:41 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=1421s) Վրեժի եռապատումը 24:53 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=1493s) Ծարավը 27:07 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=1627s) Նոր «Սպասավորուհին» 29:21 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=1761s) Քիմ Ջի-ունը և բազմաժանրությունը 31:51 (https://www.youtube.com/watch?v=zJ9MIFxz_6c&t=1911s) Քաղցր/դառը կյանք Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

31 Jan 2021
#9 Մյուզիքլների պատմություն. Էպիզոդ 3. Փինք Ֆլոյդից` Լա Լա Լենդ
Մյուզիքլների մասին մեր եզրափակիչ թողարկումը, որտեղ զրուցում ենք արդեն մեր ժամանակի գլխավոր երաժշտական ֆիլմերից: Ավելի վաղ նկարված մյուզիքլների մասին կարող եք լսել մեր նախորդ էպիզոդներում՝ այստեղ (https://anchor.fm/cinescope-podcast/episodes/8-----2-e100ml6)և այստեղ (https://anchor.fm/cinescope-podcast/episodes/7-----1------West-Side-Story-e100m6r) 00:00 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk) Բարև 01:15 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=75s) Սովետական վեսթեռն-մյուզիքլ 01:45 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=105s) Ալան Փարքերի մասին 05:15 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=315s) Դիսնեյի մուլտ-մյուզիքլները 07:10 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=430s) Ցայ Մինլյանի ավանգարդային մյուզիքլները 10:30 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=630s) Թրիերի ու Բյորկի «Մթության մեջ պարողը» 17:05 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=1025s) 8 կանայք 19:32 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=1172s) Մուլեն Ռուժ 23:52 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=1432s) Չիկագո 27:56 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=1676s) «Mamma mia!» և «Across the Universe» 29:48 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=1788s) Թիմ Բարթոնի «Սուինի Թոդը» 32:41 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=1961s) Les Misérables 38:47 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=2327s) A Star Is Born 40:12 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=2412s) La La Land 48:34 (https://www.youtube.com/watch?v=AoyhZZN38Qk&t=2914s) Էպիլոգ Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

23 Jan 2021
#8 Մյուզիքլների պատմություն. Էպիզոդ 2. Բիթլզից մինչև Նոր Հոլիվուդ
1960-ականներին ձևավորված ֆրանսիական «Նոր ալիքը» հիմնովին փոխեց կինոինդուստրիան, և նույնիսկ ավանդական համարվող մյուզիքլ ժանրը։ Ամերիկայում ձևավորվեց «Նոր Հոլիվուդը» ու ռեժիսորները աննախադեպ մեծ ազատություն ստացան։ Դրա վառ օրինակն են 70-ականների մյուզիքլները, որոնք շատ լավ փոխանցում եմ ժամանակի ազատության ու նորարարության շունչը։ Ավելի վաղ նկարված մյուզիքլների մասին կարող եք լսել մեր նախորդ էպիզոդում՝ այստեղ (https://anchor.fm/cinescope-podcast/episodes/7-----1------West-Side-Story-e100m6r) Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

16 Jan 2021
#7 Մյուզիքլների պատմություն. Էպիզոդ 1. Առաջին ձայնային ֆիլմից մինչև «West Side Story»
Տարվա առաջին էպիզոդում խոսում ենք կինոմյուզիքլի պատմության ու ժանրի ամենաազդեցիկ և կարևոր ֆիլմերի մասին: Մյուզիքլը հաճախ համարում են հնացած, ոչ ակտուալ ժանր, բայց իրականում, եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ հենց մյուզիքլներն են կինո բազմաթիվ նորարարություններ բերել, ընդ որում ոչ միայն ձայնի, այլ նաև պատկերի հետ կապված: Մյուզիքլներին նվիրված փոքրիկ շարք ենք պատրաստել` երեք մասից բաղկացած, այնպես որ` to be continued... 02:57 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=177s) Ջազի երգիչը ու վաղ դարաշրջանի մյուս մյուզիքլները 11:53 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=713s) Մյուզիքլը ԽՍՀՄ-ում ու Հնդկաստանում 15:50 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=950s) Օզ երկրից կախարդը 20:30 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=1230s) Հանդիպիր ինձ Սենթ Լուիսում 24:50 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=1490s) Ամերիկացին Փարիզում 27:40 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=1660s) Երգելով անձրևի տակ 31:30 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=1890s) The Band Wagon 33:50 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=2030s) Օկլահոմա 36:20 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=2180s) West Syde Story 42:04 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=2524s) The Sound of Music 44:15 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=2655s) Մերի Փոփինս 45:41 (https://www.youtube.com/watch?v=ZcEx-OchIII&t=2741s) Իմ հիասքանչ Լեդի Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

30 Dec 2020
#6 2020-ի կինոն. VOL.2
2020-ը շատ բարդ տարի էր, այդ թվում` նաև կինոաշխարհի համար: Բայց անգամ այսպիսի պայմաններում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր դուրս եկան: Ու այստեղ մենք զրուցում ենք հենց այդ թեմայով` տարվա ամենակարևոր, հետաքրքիր ու ակտուալ ֆիլմերի մասին: Սա մեր զրույցի երկրորդ մասն է: Առաջինը կարող եք լսել այստեղ (https://anchor.fm/cinescope-podcast/episodes/5-2020----VOL-1-e100kmh): 00:40 Երբեք, հազվադեպ, երբեմն, միշտ / Never, Rarely, Sometimes, Always 10:00 Անտեսանելի մարդը / The Invisible Man 15:00 Ես մտածում եմ ամեն ինչ ավարտել / I'm Thinking of Ending Things 20:45 Մանկ / Mank 28:00 ԴԱՈւ / DAU Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

23 Dec 2020
#5 2020-ի կինոն. VOL.1
2020-ը շատ բարդ տարի էր, այդ թվում` նաև կինոաշխարհի համար: Բայց անգամ այսպիսի պայմաններում բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր դուրս եկան: Ու այստեղ մենք զրուցում ենք հենց այդ թեմայով` տարվա ամենակարևոր, հետաքրքիր ու ակտուալ ֆիլմերի մասին: Սա մեր զրույցի առաջին մասն է: Շուտով կլինի նաև շարունակությունը: 01:35 Փաստարկ / Tenet 14:30 Առաջին կովը / First Cow 22:30 Բույնը / The Nest 28:35 Կինը, որը փախավ / The Woman Who Ran 35:40 Ունդինա / Undine Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

11 Aug 2020
#4 Կինոն COVID-ի ժամանակներում
Արդեն շուրջ կես տարի է, ինչ ամբողջ աշխարհը գտնվում է կորոնավիրուսային ճգնաժամի մեջ, որն, իհարկե, նաև մեծ ազդեցություն է թողել կինոյի վրա: Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ, թե ինչպես է փոխվել կինոինդուստրիան ու ինչ կանխատեսումներ կարող են լինել հետագա ամիսների կամ նույնիսկ տարիների վերաբերյալ: 01:00 Կինոթատրոններ VS սթրիմինգային հարթակներ 04:10 Ինչ է փոխվել 09:10 Ինչպես են անցնում նկարահանումները համավարակի պայմաններում 11:15 Gig Economy 12:55 Փառատոններ 16:15 Հուլիսն առանց Ծիրանի 18:25 We Are One 19:30 Կինոն իսպանական գրիպի ժամանակներում 25:00 20-րդ դարի այլ մարտահրավերներ 27:15 Ինչ է կատարվում հիմա, կանխատեսումներ Էպիզոդում օգտագործվել են հատվածներ «Վարակում» ֆիլմի սաունդթրեքից (և ոչ միայն): Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef?fbclid=IwAR3Jxv4LBeIKR_KOvZjdtR-vzi9Uxi07l5jRofVuKS1Gbl1iKe30hXW63Qs)

23 Mar 2020
#3 Լարս ֆոն Թրիերի ու Դոգմա 95-ի մասին
1995թ.-ին Ֆրանսիայում՝ կինոյի 100-ամյակի շրջանակներում, դանիացի ռեժիսորներ Լարս ֆոն Թրիերն ու Թոմաս Վինթերբերգը ներկայացրին «Դոգմա 95» մանիֆեստը, որն ազդարարում էր կինոյի երկրորդ դարի սկիզբը ու հայտարարում էր, որ կինոն պետք է դառնա ավելի արդիական և իրականությանն ավելի մոտ՝ հրաժարվելով բոլոր գեղարվեստական, էսթետիկ լուծումներից: Այս էպիզոդում կփորձենք հասկանալ, թե ինչ է Դոգմա 95-ը, և ինչ դեր ունի այն համաշխարհային կինոյում և մասնավորապես՝ Լարս ֆոն Թրիերի ֆիլմոգրաֆիայում: Փոդքասթում օգտագործվել է Հոակիմ Հոլբեքի կողմից ստեղծված «Եվրոպա» արիայից հատված, որին զուգահեռ ձեզ հիպնոսացնում է Մաքս ֆոն Սյուդոֆի ետկադրային ձայնը՝ Թրիերի համանուն ֆիլմից: Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

12 Feb 2020
#2 Օսկար 2020. Հատուկ թողարկում
Քննարկում ենք Օսկարի գլխավոր մրցույթում տեղ գտած 9-ը ֆիլմերը: Մի քիչ էլ անդրադառնում ենք այս տարվա տենդենցներին, անակնկալներին և ֆեյլերին: 01:55 Մեկ անգամ Հոլիվուդում / Once Upon a Time in Hollywood 06:15 Իռլանդացին / The Irishman 14:00 Ամուսնական պատմություն / Marriage Story 19:40 Փոքրիկ կանայք / Little Women 22:30 1917 29:40 Ջոջո ճագարը / Jojo Rabbit 37:05 Մակաբույծը / Parasite 41:35 Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի / Ford v Ferrari 44:10 Ջոկեր / Joker Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

24 Jan 2020
#1 You Ain't Heard Nothin' Yet!
Կարող է թվալ, որ կինոյում ձայնն ու երաժշտությունը երկրորդական, ֆոնային նշանակություն ունեն։ Բայց շատ հաճախ հենց ձայնային տարրերն են յուրահատուկ մթնոլորտ ստեղծում և ասոցիացիաներ առաջացնում ֆիլմի հետ՝ մնալով հանդիսատեսի հիշողության մեջ: «Wait a minute, wait a minute, you ain’t heard nothin' yet!»՝ առաջին հնչունային նախադասությունը կինոյում: Փոդքասթում օգտագործվել են՝ Հայելի / Mirror, 1975 Ջազի երգիչը / The Jazz Singer, 1927 Մ (մարդասպանը) / M, 1931 Փսիխո / Psycho , 1960 Փայլատակում / Shining, 1980 Ապոկալիպսիսը հիմա / Apocalypse Now, 1979 Աստղային պատերազմներ / Star Wars, 1977, 1980 Պոռթկում / Arrebato, 1979 2001․ տիեզերական ոդիսականը / 2001: A Space Odyssey, 1968 Օտարը / Alien, 1979 Գիշատիչ / Predator, 1987 Մալհոլանդ դրայվ / Mulholland Drive, 2001 Լայն փակված աչքերով / Eyes Wide Shut, 1999 Շապիկը՝ Մերի Հովսեփյանից (https://www.behance.net/maryhovsepc3ef)

1 Nov 2019
#0 Փոդքասթ Cine.box-ի մասին
Խոսում ենք Երևանում այլընտրանքային ցուցադրություններ կազմակերպող երիտասարդների հետ:
Reach and audience
Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
- Apple Podcasts (US)
- 1.0 / 5
- 1 ratings
Contact Cine[scope] Podcast
- Guest appearances
- Does not typically book guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Cine[scope] Podcast?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show
Podcast research with Pod Engine