Վերջերս առիթ ունեցա այցելել մարզային մի գրադարան: Մինչև այդ ինձ թվում էր, թե մարզային գրադարաններում ժամանակը կանգ է առել, հիմնականում լռություն է ու ամենուրեք հին ու խոնավ գրքեր են։ Հետո հասկացա, որ գրադարանի առօրյան բավականին փոխվել է, այն դարձել է կրթական ժամանցի կենտրոն ու մեծ ազդեցություն ունի մարզի կյանքի զարգացման գործում։
Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում Կոտայքի և Արարատի մարզային գրադարանների աշխատակիցներ Նելլի Աղաբեկյանի և Սիրանուշ Անդրեասյանի հետ զրուցել ենք մարզային գրադարանների առօրյայից, խնդիրներից ու փոփոխվող դերից։ Փորձել ենք հասկանալ, թե ինչու է կարևոր, որ մարզային գրադարանները գնան մեդիակենտրոնի վերածվելու ճանապարհով և ի՞նչ կտա դա մարզի բնակչությանը։
10 Dec 2025
Ուսուցիչը թվային միջավայրում․ «կարելիներն» ու «չի կարելիները»|Էնցիկլոմեդիա 5
Տարիներ առաջ ինչպես դասապրոցեսը, այնպես էլ ուսուցիչ աշակերտ շփումն ավարտվում էր զանգը հնչելուն պես։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Ուսուցիչները, աշակերտներն ու նրանց ծնողները շփվում են ու միմյանց հետևում սոցիալական հարթակների միջոցով։
Ուսուցիչը սոցիալական ցանցերում ներկայանում է ոչ միայն որպես անհատ, այլև որպես հանրային վստահություն և կարծիք ձևավորող անձ։
Եվ հենց այստեղ է, որ հարց է առաջանում, թե ինչ վարքագիծ պետք է դրսևորի նա առցանց տիրույթում, որպեսզի չվնասի իր մասնագիտական հեղինակությանը։
Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանի և թիվ 122 հիմնական դպրոցի ուսուցիչ Լուսինե Գևորգյանի հետ քննարկելու ենք, արդյոք, անհրաժե՞շտ է, որ ուսուցիչները սոցիալական ցանցերում վարքի էթիկական կանոնագիր ունենան։
18 Nov 2025
Գրադարանից մեդիակենտրոն․ ի՞նչ է պետք փոխել. Էնցիկլոմեդիա 5
Կարծում եմ կհամաձայնեք, որ գրադարանը պարզապես գրքերի պահոց չէ։ Այն կարող է հանրային կրթության ու համայնքային միասնության կարևոր հարթակ լինել։ Եթե գործում է գրադարանային զարգացած համակարգ, ապա մեծ է հավանականությունը, որ քաղաքացիները կլինեն ավելի տեղեկացված ու ինֆոկայուն։
Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում քննարկելու ենք, թե որքանո՞վ են կարողանում հայաստանյան գրադարանները բավարարել հասարակության աճող կրթական պահանջները և ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր գրադարաններն էլ եվրոպական խոշոր գրադարանների նման դառնան մեդիակենտրոններ, նպաստեն կրթության, քննադատական մտածողության, մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը։
Այսօր Էնցիկլոմեդիայի հյուրերն են լրագրող, հրապարակախոս, Տիգրան Պասկևիչյանը և Հայաստանի ազգային գրադարանի գլխավոր գրադարանավար Ներսես Հայարապետյանը։
Contact Էնցիկլոմեդիա
Guest appearances
Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Էնցիկլոմեդիա?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine