Episode 4. Անդադար սովորելը, մեքենայական ուսուցում, արհեստական բանականություն
Սովորել և աշխատել․ ինչպե՞ս համատեղել։ Մեքենայական ուսուցում (ML)․ ի՞նչ է այն։ Այս թեմաներն ենք քննարկել Ռաֆայելի հետ, ով Flux (https://fluxtech.me/)-ում աշխատում է որպես AI/ML Engineer, ինչպես նաև զուգահեռ սովորում է մագիստրատուրայում։
Քննարկված թեմաներ՝
աշխատել սովորելուն զուգահեռ,
սովորելու և սովորածը կիրառելու բալանս,
սովորելը որպես մասնագիտական աճի խթան,
սովորելու մոտիվացիան,
արդյունավետ սովորելու մեթոդներ, աղբյուրներ։
Ինչպես նաև՝
մեքենայական ուսուցման(ML) տարբերությունը ծրագրավորումից,
հմտություններ, որոնք անհրաժեշտ են AI/ML մասնագետին։
Շնորհակալ ենք Ռաֆայելին հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։
Այս անգամ թեման HR հարցազրույցն է։ Զրուցել ենք Աստղիկ Մալխասյանի հետ, ով Flux-ի HR Manager-ն է և ունի երկար տարիների փորձ IT ոլորտում։
Աստղիկը հարցազրույցների անցկացման հարցում ունի իր ուրույն մոտեցումը և կիսվել է հետաքրքիր խորհուդներով։
Հիմանական քննարկված թեմաներն են՝
հարցեր, որոնք օգնում են ավելի լավ բացահայտել թեկնածուին,
ստանդարտ հարցերի ոչ արդյունավետությունը,
անթույլատրելի սխալներ հարցազրույցի ժամանակ,
անկեղծությունը հարցազրույցում,
ինչպես ինքնադրսևորվել, եթե չունես աշխատանքային փորձ,
Ինչպես նաև խոսել ենք՝
HR-ների մասին քննարկումները LinkedIn-ում,
HR-ի ամենամեծ չելլենջը,
ինքնամոտիվացիայի կարևորությունը HR-ի համար,
soft skill-եր, որոնք պետք է ունենա HR-ը։
16 May 2022
Episode 2. Product vs. Project Management
Այս անգամ թեման նախագծերի կառավարումն է։ Խոսել ենք Flux (https://fluxtech.me/)-ում Project/Product Manager Լուսինեի հետ, ով կիսվել է իր փորձով և պատմել մասնագիտության առանձնահատկությունների մասին։
Անդրադարձել ենք հետևյալ թեմաներին՝
Project և Product management. հիմնական տարբերությունները,
Product management մասնագիտության հանդեպ պահանջի և հետաքրքրության աճը և կարևորությունը նախագծերի հաջողության մեջ,
Հայաստանում Product manager դառնալու դժվարությունները,
Soft skill-եր, որոնք պետք են Project / Product management-ում,
Stakeholder-ը Project / Product management-ում,
Մասնագիտության մասին մեմերն ու միֆերը,
Գործընկերների հետ համագործակցային հարաբերությունների ստեղծում,
Ո՞վ է կրում նախագծի հաջողության կամ ձախողման պատասխանատվությունը,
Start-up նախագծում կառավարման տարբերությունը և մարտահրավերները։
20 Apr 2022
Episode 1. Միֆեր QA մասնագիտության մասին, սպասելիքներն ու իրականությունը
Մեր առաջին փոդքասթում խոսել ենք Անիի հետ, ով Flux Technologies (https://fluxtech.me/?utm_source=anchor&utm_medium=podcast&utm_campaign=episode1) ընկերությունում աշխատում է որպես Senior QA (որակի ապահովում) մասնագետ։ Անին նաև դասավանդում է սկսնակներին QA մասնագիտությունը և շատ լավ տեղյակ է ոլորտի բացերին, առանձնահատկություններին։ Զրույցը հետաքրքիր կլինի թե՛ մասնագիտությամբ ու առհասարակ IT-ով հետաքրքրվողներին, թե՛ փորձառու մասնագետներին, քանի որ քննարկել ենք տարբեր թեմաներ.
QA և ծրագրավորողներ "հակամարտություն" ։Ճ
մասնագիտության նկատմամբ հետաքրքրության աճը և դրա պատճառները,
տարբեր միֆեր մասնագիտության և IT-ի մասին,
որտեղից սկսել․ խորհուրդներ սկսնակներին,
թիմային աշխատանքի կարևորությունը,
նոր թրենդները աշխատաշուկայում,
պահանջված մասնագետ մնալու խորհուրդներ:
Contact Flux Podcast
Guest appearances
Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Flux Podcast?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine