Գիշերային փոդքասթը արտույտի՝ ցերեկները սիրող մարդու աչքերով, ցույց է տալիս գիշերվա մեջ թաքնված գաղտնիքները, պատմում, թե ինչ կարելի է անել գիշերն արթուն մնալով ու բացահայտում է ամենագիշերային մարդկանց։
Գնում ենք գիշերային երկինքը դիտելու։
Այս էպիզոդում միացել եմ աստրոտուրեր կազմակերպող Սփեյս42 նախաձեռնության գիշերային թափառումներին։ Նրանց օգնությամբ ես գտա իմ կյանքի ամենաաստղազարդ գիշերային երկինքը, իսկ նախաձեռնության համահիմնադիր Վաչիկ Խաչատրյանն ինձ համար բացեց գիշերային երկնքի գիտական կողմը։
20 Jun 2024
Կարդալու գիշեր
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են գրողները տեսնում գիշերը։ Էդգալ Ալան Պոյի մութ ու մռայլ գիշերներից մինչև քնքուշ ու թեթև տերյանական գիշերներ։ Գրականագետ, գրող Ամալյա Սողոմոնյանը այս էպիզոդում պատմում է ամենագիշերային գրողների մասին։
9 Jun 2024
Ուղղությունը՝ գիշերային Երևան
Երբ քաղաքը հագնում է իր մթության թիկնոցը, երևանյան ցերեկային կոլորիտի մաս դարձած` Մոսկվայում բիզնեսներ ունեցած, տաքսու վարորդները տեղը զիջում են անքնություն ունեցող երիտասարդներին: Նրանք սիրում են գիշերային քաղաքում տաքսի վարել ու ականատես լինել մթության մեջ թաքնված իրադարձություններին:
Այս էպիզոդում չեմ քնել ու տաքսու վարորդ Արսենի հետ շրջել եմ գիշերային քաղաքով:
30 May 2024
Բայքերական գիշեր
Պինդ բռնվիր, գնում ենք գիշերային թափառումների` մոտոցիկլով: Սրտի զարկերը կուժեղանան, գուցե բղավեք, բայց հետո վախը տեղի կտա, ու արագության միջով կվայելեք գիշերային քաղաքը: Այս էպիզոդը գիշերներն արթնացող բայքերական մշակույթի մասին է:
23 May 2024
Գիշերը թանգարանում
Ինչպիսի՞ն է գիշերը թանգարաններում: Իմ գիշերային թափառումներն այս անգամ Իմ ռադիոյի թիմի հետ են: Գնացել ենք Սուրենյանի «Սալոմե»-ին տեսնելու ու փնտրելու ամենագիշերային թանգարանային նմուշները:
9 May 2024
Նկարենք գիշեր
Նկարե՞նք գիշեր․ նկարչության ու գիշերվա կապի մասին պատմում է ամեն ինչ մանուշակագույն տեսնող նկարչուհի Նանա Արամյանը։ Նանայի հետ շրջել ենք նրա արվեստանոցում, սուրճ խմել, խոսել գիշերվա մասին ու նկարել մեր կանաչ–մանուշակագույն գիշերը։
3 May 2024
Վազքի գիշեր
Սպորտային գիշեր. Արի այս անգամ մարդաշատ ու աղմկոտ գիշերները փոխարինենք խաղաղ գիշերով: Հագիր սպորտային կոշիկներդ, դիր ականջակալներդ, միացրու Գիշերային փոդքասթն ու միացիր մեր գիշերային վազքին: Մերի Մուրադյանը գիշերային ժամերին վազելու մեծ փորձ ունի ու մեզ կպատմի դրա բոլոր առավելությունների մասին:
25 Apr 2024
Համերգի գիշեր
Ի՞նչ կապ կա գիշերվա առեղծվածային խավարի ու երգերի մեջ։ Ամենագիշերային երգչուհու` Սյուզի Սիրակի հետ գնացել եմ իրենց գիշերային փորձին, հետո գիշերային համերգին: Սյուզին պատմել է, թե ինչպես են իր երգերը ստեղծվում մթության ու լուսնի լույսի մեջտեղում:
18 Apr 2024
Ռիթմերի գիշեր
Գիշերային զարմանք․ էլեկտրոնային երաժշտությամբ լցված երկար գիշերվանից հետո` գիշերը ժամը 4-ին, պարզվեց, որ կան նաև արտույտ դիջեյներ: Գիշերվա ու դիջեյների կապի մասին պատմել են երաժիշտներ արտույտ Socko-ն ու բու Moon's voyager-ը:
11 Apr 2024
Զրույցների գիշեր
Ի՞նչ են անում մարդիկ դրսում կեսգիշերից հետո, ու՞ր են նրանց տանում մութ ճանապարհները: Գիշերային գաղտնիքների մասին ինձ պատմում են փողոցում հանդիպած անծանոթները` գինովցած ընկերներից մինչև դրսում գիշերող մարդիկ:
4 Apr 2024
Կարաոկեգիշեր
Ինչպե՞ս են անցնում գիշերային կարաոկեները Երևանում։ Սփոյլեր՝ խառը երգերով, շատ աղմկոտ ու անկանխատեսելի։ Գիշերային երգերից մինչև գիշերը երգել՝ այս էպիզոդում երևանյան կարաոկե մշակույթն է։
28 Mar 2024
Կոկտեյլային գիշեր
Էմիլը 15 տարվա բարմեն է, բայց կյանքում առաջին անգամ է գիշերային կոկտեյլ պատրաստում։ Գիշերները բարի հակառակ կողմից դիտող Էմիլը պատմում է այնտեղ թաքնված գաղտնիքների, վախերի ու ազատության մասին։
21 Mar 2024
Կինոգիշեր
Ռեժիսոր Գևորգ Ասիլյանի կարծիքով գիշերային կինոդիտման ժամանակ ֆիլմի իմաստն ավելի լավ ես հասկանում։ Դրա համար միասին ուշ գիշերով գնացել ենք կինոթատրոն նոր ֆիլմ դիտելու ու բացահայտելու գիշերվա կինեմատոգրաֆիկ կողմը։
Reach and audience
Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Spotify
5.0 / 5
1 ratings
Contact Գիշերային Փոդքասթ
Guest appearances
Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Գիշերային Փոդքասթ?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine