Ի՞նչ ուղենիշներով է զարգանում աշխարհը, ի՞նչ է փնտրում մարդն արդիության մեջ, ու՞ր է հասել ժամանակակից գիտությունը և որքանո՞վ է այն կապված քո կյանքին։ Այս հարցերի պատասխանները կտա «Գիտության շուրջ» փոդքասթը։ Մենք խոսում ենք բարդ բաների մասին պարզ լեզվով։ Ամեն չորեքշաբթի՝ 21։30-ին, կօգնենք քեզ մոտենալ գիտությանը և վայելել ինտելեկտուալ հաճույք։
Սփյուռք հասկացության դասական ընկալումը ձևավորվել է դեռևս վաղնջական ժամանակներում։ Իրանական սփյուռքը ձևավորվել է համեմատաբար նոր – նորագույն շրջանում և առնչվում է վերջին հարյուրամյակում Իրանում տեղի ունեցած քաղաքական շարժումներին։ Իսլամական հեղափոխությունն այս առումով առավել նպաստեց իրանական սփյուռքի առաջացմանը, որն ընդգրկում էր հասարակական լայն շրջանակներ։
Արևելագետ Լիլիթ Սաֆրաստյանն իր խոսքում անդրադարձել է իրանական սփյուռքի խնդիրներին, դիտարկել նաև ժամանակակից արևելյան հասարակություններում քաղաքական հոսանքների տարաբաժանող դերը։
6 Aug 2024
#32 Թեոկրատիա․ Աննա Դավթյան – Գևորգյան
Թեոկրատի եզրը ծագել է հունարեն θεός — աստված և χράτός- իշխանություն բառերից, այն պետականության ձև է, որտեղ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացված է հոգևոր վերնախավի ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է հրեա մատենագիր Հվսեփոս Փլավիոսի աշխատություններում։ Սովորաբար կրոնապետության մեջ գերագույն իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ նրա «փոխանորդը» երկրի վրա, «քահանայապետ» և այլն։ Իսկ պետական պաշտոններ ստանձնում են գերազանցապես հոգևորականները։
Արևելագետ Աննա Դավթյան – Գևորգյանն իր խոսքում անդրադարձել է Իրանի իսլամական հեղափոխությանը, ինչպես նաև թեոկրատական պետության կառավարման առանձնահատկությունները։
23 Jul 2024
#30 Հետաքննական լրագրություն․ Նարինե Ղալեչյան
Հետաքննող լրագրողի աշխատանքը տեխնիկապես մոտ է նրան, ինչ անում են ոստիկանները, քննիչները կամ փաստաբանները, սակայն հիմնական նպատակը ոչ թե անձանց պատասխանատվության ենթարկելն է, այլ` դեպքին հասարակական հնչեղություն տալը։
Լրագրող Նարինե Ղալեչյանն իր խոսքում անդրդարձել է հետաքննական լրագրության մեջ անհատների պատմությունների կարևորությանը, բռնությանը և սոցիալական հարաբերությունների հարցերին։
Reach and audience
Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Spotify
5.0 / 5
8 ratings
Contact Գիտության շուրջ
Guest appearances
Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Գիտության շուրջ?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine