Բարև, ես հայ եմ։ Իսկ դու՞․․․
Մենք հաճախ պնդում ենք, թե գիտենք ով է հայը, մեզ հայ ենք համարում, բայց հայկականը չենք ճանաչում։ Չէ, չեմ մեղադրում, ժամանակներն են այդպիսին, բայց ամեն ինչ մեր ձեռքերում է։ Այնպես որ ձեռքս պինդ բռնեք, ու միասին գնանք մեր բաժին հայկականության հետևից, իսկ լավագույն ճանապարհը ուրախ-զվարթ տոների միջով է անցնում։
Հայեցի՝ փոդքասթ հայկականության մասին
Ամանորը կյանքը վերանայելու, վերաիմաստավորելու ու բարելավելու լավագույն ժամանակն է։ Տարին ամփոփելիս հասկանում ենք, որ այս տարի ծանոթացել ենք մեր բոլորովին այլ ես-ի հետ՝ ավելի հասուն, գիտակից ու ուժեղ։ Հայեցիի հետ այդ ես-ը նաև դարձել է ավելի հայ, միասին կարևորել ենք ազգայինն ու ավանդականը, մեր առօրյան լցրել ենք հայկականով։ Հիմա հերթն Ամանորինն է, պիտի այս տոնն էլ Հայեցի նշենք ու մեծ երազանքներ պահենք։
24 Dec 2024
#8 Սուրբ Սարգիս
Հայկականն ուսումնասիրելու մեր ճանապարհին մի շատ կարևոր բան եմ հասկացել․ եթե ուզում ես որևէ բան իրապես ճանաչել, պետք է այն շատ սիրես։ Միայն սերն է, որ ստիպում է ընդունել բոլոր լավ ու վատ կողմերը։ Սիրո միջոցով ամեն ինչ կախարդական երանգ է ստանում, հինը նորի է վերածվում, մոռացվածը վերհիշվում է։ Ինչպես արդեն հասկացաք, այս էպիզոդը սիրո մասին է լինելու, սեր ազգայինի, հայրենիքի ու աշխարհի նկատմամբ։ Դե Սուրբ Սարգիսն էլ մեզ այս հարցում օգնական։
19 Dec 2024
#7 Վարդավառ
Հայը հայ է մնում տարվա բոլոր եղանակներին, ցանկացած վայրում, գտնում է նշելու առիթներ ու ամեն օրը տոն է դարձնում։ Ցավոք, ժամանակի ընթացքում առօրյա հոգսերը շատանում են, ու լավագույն ավանդույթները` մոռացվում։ Բայց լինում են դեպքեր, երբ տոնից անմասն մնալը անհնար է դառնում։ Հիշեք տարվա մեջ մի հատուկ օր, երբ մի քիչ վախով եք տնից դուրս գալիս, կամ չոր-չոր տուն մտնել չի լինում
4 Dec 2024
#6 Բարեկենդան
Host Tatevik Hovhannisyan delves into the vibrant and multifaceted Armenian New Year's celebration, exploring its traditions, customs, and joyous atmosphere.
1 Dec 2024
#5 Համբարձում
Armenian history expert Artur Papyan explores the complexities and misconceptions surrounding Armenian identity, revealing a rich tapestry of culture, love, and light.
8 Nov 2024
#4 Խաղողօրհնեք
Մտածում եմ՝ վաղուց մի լավ քեֆ-ուրախություն չենք արել։ Տոնից տոն հավաքվելը, իհարկե, յուրահատուկ երանգ է բերում մեր առօրյա, բայց հազվադեպ է լինում։ Առաջարկում եմ պարզապես հանդիպել ու նշել մեր բերք ու բարիքը, շնորհակալություն հայտնել հողին, ջրին ու բնությանը։ Խաղողօրհնեքը կամ Աստվածածնի վերափոխման տոնը հայկական ավանդական տոնացույցի անբաժան մասնիկներից է։ Սա մի յուրատեսակ հնարավորություն է կյանքն ու բնությունը վերաիմաստավորելու, դեպի լավն ու բարին վերափոխվելու։
11 Oct 2024
#3 Հարսանիք
Կանաչ-կարմիր կապեք, ու ձեզ տանեմ հայկական ավանդական հարսանիք։
Հայկական ավանդական հարսանիքը սկիզբ է դնում հայկական ավանդական ընտանիքի, որ կհիշի ու կպահպանի իր ազգային ինքնությունը, կավելանան ավելի Հայեցի զույգերն, ապա ընտանիքներն ու երեխաները, որ վստահ կասեն․
Մենք ՀԱՅ ենք։
9 Apr 2023
#2 Զատիկ
Գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝ Զատիկը։ Սա Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։
2 Apr 2023
#1 Ծաղկազարդ
Ծաղկազարդը գարնան ավետումն է, բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող տոնը, որին հաջորդում է ավագ շաբաթը՝ մեծ պահքի վերջին շաբաթը։ Դարեր առաջ Ծաղկազարդի տոնախմբությունը մարդկանց հանում էր տներից, կյանքի նոր շրջանի սկիզբ դնում, ու թեպետ տոնը պահքի շրջանում է՝ միևնույն է ցնծություն է բերում զսպվածության այս օրերում։
1 Apr 2023
Հայեցի՝ փոդքաստ հայկականության մասին
Պատկերացրեք՝ ապրում եք մի քանի դար առաջվա Հայաստանում․տները գետնափոր են, չկա հեռուստացույց, համացանց,
բազմամարդ ընտանիքն ապրում է մի հարկի տակ՝ գերդաստանով։ Ձմռան ցուրտ երեկոներին բոլորով հավաքվում են օդայում, օջախի շուրջ ու
պատմություններ պատմում՝ երազելով գարնան ու ծաղկունքի մասին։
Որպիսի լավ պատկերացնենք, թե որքան երանելի էին գարունն ու աշխարհի ջերմությունը, պետք է հասկանալ, որ ձմեռը մեկուսացման շրջանն էր, տներից դուրս գալ գրեթե չէր լինում, այսօրվա նման ամեն մեկն իր աշխատանքին չէր գնում, մարդիկ պարզապես սպասում էին, որ եղանակը տաքանար
ու սկսվեր երկրագործության շրջանը, կյանքը նորից սկսվեր։
Այս տարիների մասին պատմությունները, սովորույթներն ու ավանդույթները դարեր շարունակ հավաքվել ու պահպանվել են, որ մի օր հասնեն մեզ։
Reach and audience
Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Spotify
5.0 / 5
2 ratings
Contact Հայեցի
Guest appearances
Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Հայեցի?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine