IT շաբաթ․ ԲՏ ոլորտի ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը Քամ Ղաֆարիանն է
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2026 թվականիդափնեկիրը «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր, ճարտարագետ և գործարար Քամ Ղաֆարիանն է։Փոքր տարիքում տեսնելով «Apollo 11»-ի պատմական վայրէջքը Լուսնի վրա՝ Քամ Ղաֆարիանն այնպես է տպավորվել, որ իր ամբողջ մասնագիտական կյանքը նվիրել է տիեզերական տեխնոլոգիաներիզարգացմանը։ 2024 թվականի փետրվարին՝ Լուսնի վրա ամերիկյան վերջին վայրէջքից ավելիքան կես դար անց, «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը վայրէջքկատարեց Լուսնի հարավային բևեռային շրջանում։ «Axiom Space»-ը, որի համահիմնադիրն ու գործադիր նախագահը Քամ Ղաֆարիանն է, NASA-ի՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն հետ համագործությամբ իրականացնում է մի շարք նշանակալի նախագծեր, այդ թվում՝ կոմերցիոնանձնակազմով տիեզերական առաքելությունների և կոմերցիոն ուղեծրային ենթակառուցվածքի ստեղծման ծրագրեր։
5 Oct 2026
IT շաբաթ․ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»
Հոկտեմբերի 2-4-ը Երևանում և Վանաձորում անցկացվեց «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը՝ միավորելով ճարտարագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին, ուսանողներին և ոլորտի առաջատարներին։ Միջոցառումների շարքի այս տարվա խորագիրն էր՝ «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում»: Միջոցառմանը մասնակցեն պետական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ և ոլորտի հեղինակավոր մասնագետներ:
1 Oct 2026
Խոշոր պլան․ «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine