«Քրիստոնյա ընտանիքի գաղտնիքները» շարքի միջոցով դու կկարողանաս ամրացնել քո ընտանեկան կյանքը։
Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը քրիստոնյա է, կամ... իրեն համարում է քրիստոնյա։ Սրան հակառակ սիրո եւ ընտանիքի մասին պատկերացումները մեր հասարակության մեջ հաճախ այնքան էլ քրիստոնեական չեն։ Իսկ այն որ ընտանիքը կարեւոր է եւ սուրբ, շատերն են պնդում։
Ահա քրիստոնեական սիրո եւ ընտանեկան սրբության բացահայտմանն է միտված «Լսիր ժողովուրդ» ռադիոհաղորդումների այս շարքը։
Լսեք, բացահայտեք եւ տարածեք։
Եղեք օրհնված...
#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie
Այն, որ երեխաները ցանկացած ընտանիքի եւ հատկապես քրիստոնեյա ընտանիքի համար Աստվածային նվերներ են, կասկած չկա (գոնե ինձ համար ։))։ Սակայն նկատելի է, որ շատ հաճախ երեխաները եւ նրանց հետ կապված շատ հարցեր ընտանիքում կամ գերագնահատվում են կամ սխալ հասարակական կարծիքների պատճառով խեղաթյուրված ընտանեկան պատկեր են ստեղծում։ Թե ինչի մասին է խոսքը, կհասկանաք այս փոդքաստը լսելով։
Սիրով կլսենք ձեր կարծիքը, գրեք մեկնաբանությունների մեջ։
Օրհնյալ լինեք։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի» (https://radioarmenie.com/) կողմից։ Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը (https://linktr.ee/terhoussik) եւ Հայկուհի Դանիելյանը (https://www.instagram.com/hayka.d/)։
23 Feb 2026
#12 - ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie
Գիտեմ, շատերի համար տարօրինակ կարող է թվալ, որ Հայ Առաքելական Եկեղեցու քահանան խոսի անկողնային կյանքից։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ քրիստոնյաներից շատերը ունենալով սեռական դաստիարակության եւ կրթության տարատեսակ հրահանգներ՝ չունեն հոգեւոր ուղեցույց ու պատգամ։ Սրա արդյունքում հաճախ շատ շեղված եւ սխակ մեկնաբանվող հոգեւոր ընկալումների ենք հանդիպում, ինչը շտկելու համար շատ օգտակար կարող է դառնալ մեր այս եթերը։ Լսեք, կիսվեք, հավանեք ու անպայման հայտնեք ձեր կարծիքը։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի» (https://radioarmenie.com/) կողմից։ Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը (https://linktr.ee/terhoussik) եւ Հայկուհի Դանիելյանը (https://www.instagram.com/hayka.d/)։
17 May 2025
#11 - ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՏՆՕՐԻՆԵԼ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie
Դրամական ու ֆինանսական հարցերը անխուսափելի են ընտանեկան կյանքում։ Դրանք մեծապս կապված են աշխատանքի ու կարիերայի, եկամուտների եւ ծախսերի հետ, որոնք պետք է ճիշտ տնօրինվեն, որպեսզի նոր խնդիրների դուռ չբացեն։ Քրիստոնյա ընտանիքների համար Աստվածաշունչը առաջարկում յուրահատուկ լուծումներ։ Լսեք, իմացեք, տարածեք։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի» (https://radioarmenie.com/) կողմից։ Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը (https://linktr.ee/terhoussik) եւ Հայկուհի Դանիելյանը (https://www.instagram.com/hayka.d/)։
28 Mar 2025
#5 - Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
#sarkavagagirq #սարկավագագիրք #ՔրիստոնյաԸնտանիք #RadioArmenie
Պսակադրությունը սրբազան խորհուրդ է, որի միջոցով այր եւ կին դառնում են մեկ մարմին։ Հայ Եկեղեցու Պսակի խորհուրդը դարավոր խորք ու աստվածաբանություն է ընդգրկում։
«Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք թե ինչու ենք մատանիներ օրհնու, ի՞նչ են խորհրդանշում գլխներին դրվող թագերը կամ գինով գավաթը։ Լսեք, իմացեք, տարածեք։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի» (https://radioarmenie.com/) կողմից։ Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը (https://linktr.ee/terhoussik) եւ Հայկուհի Դանիելյանը (https://www.instagram.com/hayka.d/)։
6 Feb 2025
#10 - ԽԱՆԴՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ. ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ
Քեզ խանդոտ անձ համարո՞ւմ ես։ Իսկ սիրո՞ւմ ես արդյոք խանդոտ մարդկանց։ Մի խելացի մարդ ասել է, որ սերն ու խանդը քույր ու եղբայր են ճիշտ այնպես, ինչպես քույրեր ու եղբայրներ են հրեշտակներն ու դեւերը։ Մեր այսօրվա փոդքաստը ընտանիքում խանդի դրական (եթե այդպիսիք կան) եւ բացասական (եթե այդպիսիք կան) դրսեւորումների մասին է։ Լսեք, իմացեք, տարածեք։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի» (https://radioarmenie.com/) կողմից։ Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը (https://linktr.ee/terhoussik) եւ Հայկուհի Դանիելյանը (https://www.instagram.com/hayka.d/)։
5 Feb 2025
#9 - ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԵՏՔ ՀԱՍԿԱՆԱԼ «ԹՈՂՆԵԼ ՀՈՐԸ եւ ՄՈՐԸ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայ նորաստեղծ ընտանիքների մեծ մասը մեկ տանիքի տակ ապրում է ծնողների հետ միասին։ Ճի՞շտ է դա թե սխալ, բազմաթիվ պատճառահետեւանքային պատասխաններ կարելի է գտնել։ Համենայն դեպս Աստվածաշունչն ասում է, որ ամուսնանալով «տղամարդը պետք է թողնի իր հորը եւ մորը եւ իր կնոջը պետք է միանա»։ Այս փոդքաստում քննարկում ենք, թե արդյո՞ք այս միտքը ենթադրում է պարտադիր անջատում ծնողական օջախից եւ արդյոք ինչպե՞ս պետք է այս միտքը ճիշտ հասկանանք։ Լսեք, բացահայտեք, կիսվեք։
«Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք թե ինչու ենք մատանիներ օրհնու, ի՞նչ են խորհրդանշում գլխներին դրվող թագերը կամ գինով գավաթը։ Լսեք, իմացեք, տարածեք։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի» (https://radioarmenie.com/) կողմից։ Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը (https://linktr.ee/terhoussik) եւ Հայկուհի Դանիելյանը (https://www.instagram.com/hayka.d/)։
5 Feb 2025
#8 - ԱՆՁՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Վերջին շրջանում ԱՆՓՆԱՅԻՆ կամ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ արտահայտությունը շատ տարածված է։ Հոգեբանները բավական լուրջ շեշտադրում են կատարում
միջանձնային հարաբերությունների այդ կետի վրա։ Մենք էլ որոշեցինք քննարկել ու հասկանալ, թե որքան են անձնային սահմանները համատեղելի քրիստոնյա ընտանիքում։ Լսեք, իմացեք, տարածեք։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի» (https://radioarmenie.com/) կողմից։ Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը (https://linktr.ee/terhoussik) եւ Հայկուհի Դանիելյանը (https://www.instagram.com/hayka.d/)։
5 Feb 2025
#7 - ԻՆՉՊԵ՞Ս ԱՊԱՀՈՎԵԼ ԱՌՈՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Ընտանիք կազմելը համարձակություն է, ընտանիք պահելը՝ հերոսություն։ Որքան էլ մեր փափագը մեծ լինի ընտանիքում մթնոլորտը առողջ եւ երջանկաբեր պահել, ժամանակակից կյանքի հորձանքներում զանազան հանգամանքներ պղտորում են այդ մթնոլորտը։
«Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք թե ինչ նախադրյալներ են անառողջ դարձնում ընտանեքկան մթնոլորտը եւ թե ինչ կարեւոր լայֆհակեր կան այն մաքուր եւ առողջ պահելու համար։ Լսեք, իմացեք, տարածեք։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի» (https://radioarmenie.com/) կողմից։ Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը (https://linktr.ee/terhoussik) եւ Հայկուհի Դանիելյանը (https://www.instagram.com/hayka.d/)։
1 Feb 2025
#6 - ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԸՆՏԱՆԻՔԸ
Ընտանիքի մոդելներն այսօր աշխարհում բազմազան են, սակայն քրիստոնեական ընտանիքը բացառիկ եւ յուրահատուկ է, քանզի նրա հիմնադիրը Ինքն Աստված է։ Այս փոդքաստի սահմաններում քննարկում ենք քրիստոնյա ընտանիքիկյանքի նրբությունները դրանք համադրելով նաեւ հայ ընտանիքի ժամանակակից եւ ավանդական ընկալումների հետ։
Լսեք, բացահայտեք, կիսվեք։
«Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք թե ինչու ենք մատանիներ օրհնու, ի՞նչ են խորհրդանշում գլխներին դրվող թագերը կամ գինով գավաթը։ Լսեք, իմացեք, տարածեք։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի» (https://radioarmenie.com/) կողմից։ Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը (https://linktr.ee/terhoussik) եւ Հայկուհի Դանիելյանը (https://www.instagram.com/hayka.d/)։
15 Jan 2025
#5 - Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՊՍԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ
Պսակադրությունը սրբազան խորհուրդ է, որի միջոցով այր եւ կին դառնում են մեկ մարմին։ Հայ Եկեղեցու Պսակի խորհուրդը դարավոր խորք ու աստվածաբանություն է ընդգրկում։
«Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք թե ինչու ենք մատանիներ օրհնու, ի՞նչ են խորհրդանշում գլխներին դրվող թագերը կամ գինով գավաթը։ Լսեք, իմացեք, տարածեք։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի կողմից»՝
https://radioarmenie.com/ (https://radioarmenie.com/)
Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը եւ Հայկուհի Դանիելյանը։
13 Jan 2025
#4 - «ՏԵՐ եւ ՀՆԱԶԱՆԴ». ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱԼ
Պսակադրության ամենից պատասխանատու պահն է հարսին եւ փեսային տրվող «Տե՞ր ես», «Հնազա՞նդ ես» հարցերի հատվածը։ Այսօր շատ քիչ զույգեր են լուրջ վերաբերվում այդ հարցերին, շատ քչերն են անդրադառնում, թե իրականում ինչ կարեւորություն ունեն այդ հարցերը։
«Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք ու բացահայտում այս խոստումների ներքին խորքը եւ կարեւորությունը։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի կողմից»՝
https://radioarmenie.com/
Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը եւ Հայկուհի Դանիելյանը։
11 Jan 2025
#3 - ՀԱՐՍԱՆԻՔ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ
Հարսանիքը քրիստոնեական ընտանեկան կյանքի մեկնակետն է։ Այս կարեւոր տոնախմբությունն իր մեջ ընդգրկում է թե հոգեւոր-եկեղեցական սկզբունքներ, թե ժողովրդական սովորույթներ։
«Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք ու բացահայտում ենք դրանց ներքին խորքը եւ կարեւորությունը։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի կողմից»՝
https://radioarmenie.com/
Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը եւ Հայկուհի Դանիելյանը։
11 Jan 2025
#2 - ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԿՅԱՆՔԻ ԿԵՍ
Ինձ՝ որպես հոգեւորականի, ամենաշատ տրվող հարցերից մեկն է սա. «Ինչպե՞ս կյանքի կեսի ճիշտ ընտրություն կատարել», «Ինչպե՞ս հասկանալ ընտրյալդ իսկապե՞ս կյանքիդ կեսն է, թե՞ ոչ»։
Իսկապես կարեւոր հարց է, ուստի «Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք ու բացահայտում։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի կողմից»՝
https://radioarmenie.com/
Զրուցում են Տեր Հուսիկ քահանա Սարգսյանը եւ Հայկուհի Դանիելյանը։
11 Jan 2025
#1 - ՍԵՐ ԵՎ ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ. ԿԱ՞ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
«Քրիստոնյա ընտանիքի գաղտնիքները» շարքի այս առաջին ձայնագրությունը սիրո եւ սիրահարվածության քրիստոնեական ճիշտ ընկալումների մասին է։ «Լսի՛ր ժողովուրդ» ռադիոհաղորդման շրջանակներում քննարկում ենք ու բացահայտում։
Եթերը տրամադրված է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Հայաստան ձայնասփյուռի կողմից»՝
https://radioarmenie.com/
Reach and audience
Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Spotify
5.0 / 5
7 ratings
Contact ՔՐԻՍՏՈՆՅԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Guest appearances
Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of ՔՐԻՍՏՈՆՅԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine