Սիրելի՛ ընթերցող, մեր փոդքասթը նոր հնարավորություն է ձեր նախընտրած տեքստը ոչ թե ընթերցելու, այլ ... լսելու 🎧: Ուշի-ուշով փոդքասթը նոր փորձ է ամրապնդելու դպրոց-ընթերցող-գրադարան կապը: Ծրագրի նպատակն է՝ դպրոցական դասագրքերում ընդգրկված նյութերը ներկայացնել նորացված ու ավելի ընկալելի ձևով:
Խորխե Լուիս Բորխես / Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները
Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին:
3 Feb 2020
Պաուլ Ռեմեր / Կույրը
Գարնան գույների շքեղությունը չի փայլում նրա համար, հսկա արևի և ո՛չ մի ճաճանչ չի թափանցում հոգու գիշերը նրա:
Գլուխը թեթև խոնարհած` ականջ է դնում նա իրերի մտերիմ գաղտնիքներին: Ինչ որ ամենուրեք շշնջում մեղմ ու մեղմիկ, միայն նրա ականջին է լսելի...
31 Jan 2020
Էռնեստ Հեմինգուեյ / Կատուն անձրևի տակ
Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կային։ Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի։ Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին։ Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը։ Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային։ Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ֊որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով։ Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները։ Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ։ Անձրևում էր։ Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից։ Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել։ Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափ լիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ։ Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել։ Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին։
27 Dec 2019
Ա.Ս.Պուշկին / Կրակոց
Կանգնած էինք *** գյուղաքաղաքում: Բանակային սպայի կյանքը հայտնի է: Առավոտյան՝ վարժանքներ, հեծելադաշտ: Ճաշը գնդի հրամանատարի մոտ կամ ջհուդական պանդոկում, երեկոյան՝ փունջ և թղթախաղ: *** -ում դուռը բաց ոչ մի տուն չկար, ոչ մի հարսնացու, մենք հավաքվում էինք միմյանց տներում, ուր սեփական մունդիրներից բացի, ոչինչ չէինք տեսնում:
28 Nov 2019
Միքայել Մանվելյան / Ծաղրածուն
Բժշկի ընդունարանում նստած էին ութ հոգի: Բոլորն էլ անհամբեր իրանց հերթին էին սպասում: Բոլորն էլ աշխատում էին մի բանով զբաղվել, որ ժամանակն աննկատելի անցնի:
21 Nov 2019
Երազիկ Գրիգորյան /Երկնքի հետ խաղացող Չալիկը
Սա մի հրաշալի հեքիաթ է սովորական շնիկի մասին։ Ավելի ճիշտ՝ սա սովորական հեքիաթ է մի հրաշալի շնիկի մասին ․․․
14 Nov 2019
Աբիգ Ավագյան / Ուղտը մեռավ
Հենց այստեղ, այս ավազաբլրի վրա երևաց Ջեննի ավազակախումբը։ Քարավանատերերն նրան լավ անուն էին դրել >։ Նաբիրը հակերի արանքից դուրս քաշեց > հրացանը և թաղեց ավազի մեջ։ Տասնմեկ հոգի էին նրանք, միայն Ջեննը և իր թիկնապահը հրացաններով էին, մնացած ինը` մահակներով էին ու խանչալներով։
Նախկին քարավանապետը հիշեց ` հաջի Սամադը միշտ ասում էր. >։
- Հաջի Սամադի քարավա՞նն է,- ծիծաղելով հարցրեց ավազակապետը։
- Չէ՛,- խաբեց Նաբիրը,- հաջի Զարինինը։
- Զենք-մենք, ի՞նչ ունեք։
Նաբիրը գրպանից հանեց ծալովի մեծ դանակը և շպրտեց ավազին, Ջեննու ոտքերի մոտ.
- Էս է որ կա։
- Ի՞նչ եք տանում։
- Կաշի, գորգ, չայ, պիստակ, համեմներ էլ կան։
- Չոքեցրու ուղտերին։
9 Nov 2019
Հովհաննես Թումանյան / Իմ ընկեր Նեսոն
Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։
Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն, ազատ էինք միանգամայն ու խաղում էինք. ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում ...
30 Oct 2019
Ակսել Բակունց / Մթնաձոր
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել :
14 Sept 2019
Հրանտ Մաթևոսյան / Հացը
Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնամ էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք ...
Contact Ուշի-ուշով
Guest appearances
Does not typically book guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Ուշի-ուշով?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine