

- 19
- Episodes
- 2024
- First episode
About Rock Talk Podcast
Փոդքաստ Մովսես Սարյանի հետ «Ռոք Թոք»-ում մենք խոսում ենք բարդ թեմաներից պարզ լեզվով։ «Ռոք Թոք» փոդքասթի ընթացքում զրուցելու ենք տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։ Չենք վախենալու խորանանք դետալների մեջ, շոշափելու ենք թեմաներ, որոնք կարան ճեղքեն մեր փիլիսոփայությունը։ Անպայման կոտրելու ենք կարծրատիպեր, ու առհասարակ գնալու ենք այնտեղ, որտեղ թաքնված են ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։
- Publisher
- movsessaryan
- Category
- health & fitness · science · society & culture
- Language
- hy
- Explicit
- No
- First episode
- 11 Nov 2024
- Latest episode
- 27 Apr 2026
Latest episodes
19 episodes in the feed.

27 Apr 2026
Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk
Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk 19 Այս զրույցի ընթացքում ռեժիսոր Տարոն Հարությունյան հետ քննարկում ենք, թե ինչպես է աշխատում #կինո յի լեզուն։ Խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես կարող է մեկ մուլտֆիլմը կամ #ֆիլմ ը հիշեցնել մեզ մեր արժեքների մասին ու օգնել կայացնել կյանքի կարևոր որոշումները։ Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝ Կինոյի ստեղծման փուլերը. Ինչպե՞ս է գաղափարը դառնում սցենար ու ինչու է ռեժիսորին պետք ռասկադրովկան։ Ինչո՞ւ են նկարահանման ընթացքում ստացված «սխալ» ու պատահական պահերը երբեմն ավելի լավը լինում, քան պլանավորված կադրերը։ Գիրք, թե՞ կինո. Ինչո՞վ է տարբերվում #պատմություն պատմելու լեզուն թղթի վրա և էկրանին։ Ինչպե՞ս է ռեժիսորը ստիպում մեզ տեսնել աշխարհը իր աչքերով և ինչու է լավ գիրքը էկրանավորելիս պետք «թարգմանել» կինոյի լեզվով, այլ ոչ թե պարզապես պատկերել։ Հայկական կինոյի վիճակը. ինչո՞ւ է շատ ֆիլմերի մեջ պակասում հեղինակային ձեռագիրն ու այն «վայբը», որը կադրը դարձնում է կենդանի։ Մենք քննարկում ենք, թե ինչու է ճաշակ ձևավորելն ավելի կարևոր, քան հանդիսատեսի քմահաճույքներին հարմարվելը։Իսկ ինչպես է մոնտաժը փոխում ֆիլմի էմոցիոնալ ֆոնը և ինչու է կինոյի գլխավոր նպատակը դիտողին կատարսիսի հասցնելը։ Դուք կիմանաք, թե ինչու են սերիալները երբեմն պարզապես ժամանց, իսկ կինոն՝ հոգեբանական ապրում, և ինչպես է ձևավորվում մարդու ճաշակը տարիների ընթացքում։ Սա զրույց է արվեստի, ինքնաճանաչման և այն ամենի մասին, ինչը մնում է կադրից դուրս։ 00:00 — Անոնս00:49 — Տարոն Հարությունյանը ռեժիսո՞ր է և ցանկանու՞մ է կինո նկարել03:30 — Ինչո՞ւ է Հայաստանում դժվար կինո նկարելը07:45 — Ինչո՞ւ հենց ռեժիսոր14:57 — Փարաջանով կամ Տարկովսկի. սուբյեկտիվ գնահատականներ20:50 — Մասնագիտությունը՝ Reels-երում և Հայաստանում27:33 — «Թքածի» միտքը, էմոցիան ու մարդկային հոգու ցանկությունը33:14 — «Տապորով մարդը» գիրքը40:49 — Վերադարձ «Թքած» ֆիլմին52:33 — Տարոնի ապագա պլանները և փոդքասթի միտքը56:10 — «Անորա» ֆիլմը1:02:25 — Լիպարիտի կերպարը. հումորային կոնտենտի պահանջարկը1:07:52 — Instagram-ի ալգորիթմների ազդեցությունը. լավ ու վատ կողմերը1:12:25 — Ինչպե՞ս են կինո նկարում1:25:20 — Կա՞ ֆիլմ, որ փոխել է Տարոնի կյանքը, կամ ինչպե՞ս ենք ազդվում ֆիլմերից1:30:37 — Կինո՞, թե՞ գիրք1:40:27 — Կինո՞, թե՞ սերիալ1:50:05 — Ի՞նչը փոխել հայկական կինոյում. ռեժիսորի ձեռագիրը1:56:55 — Վերջաբան և մաղթանքներ

27 Apr 2026
Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18
Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18 Ինչո՞ւ են շատերը տարիներով մարզվում, բայց այդպես էլ չեն հասնում ցանկալի արդյունքի։ Իրականում ֆիթնեսը միայն ծանրություն բարձրացնելը չէ։ Այս փոդքասթի ընթացքում Ալեքսի հետ քանդում ենք #ֆիթնես ի մասին բոլոր հին ու սխալ կարծրատիպերը, որոնք մինչ օրս տարածված են մարզասրահներում։Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝Ինչո՞ւ մկանը չի աճում. Ինչո՞ւ են պարապմունքի վերջին կրկնությունները ամենակարևորը և արդյո՞ք մկանների ցավը նշանակում է, որ լավ եք պարապել։Ուղեղի դերը. Ինչպե՞ս է մեր ուղեղը կառավարում ուժը և ինչո՞ւ ենք մենք մեզ հոգնած զգում ավելի շուտ, քան իրականում մկանները կհոգնեին։Գենետիկա. Կարելի՞ է փոխել #մկաններ ի ձևը Ճիշտ վարժություններ. Տրենաժորնե՞ր, թե՞ ազատ քաշեր. ո՞րն է ավելի արդյունավետ և ինչո՞ւ «ֆունկցիոնալ» մարզումները միշտ չէ, որ օգնում են մկան աճեցնել։#Նիհարել ու գաղտնիքը. Ինչո՞ւ է ժամերով վազելն անիմաստ, եթե սնունդը սխալ է, և ինչպե՞ս ածխաջրերն օգտագործել որպես էներգիա, այլ ոչ թե «ճարպակալել» դրանցից։Մարզման գրաֆիկ. Քանի՞ օր պետք է հանգստանալ և որքա՞ն պետք է տևի պարապմունքը։Մենք մանրամասն բացատրում ենք, թե ինչպես է ուղեղը կառավարում մկանային թելերը և ինչու է մեխանիկական լարվածությունը միակ գործոնը, որը ստիպում է մարմնին փոխվել։ Դուք կիմանաք, թե ինչու մարզումից հետո մկանների ցավը դեռևս աճի երաշխիք չէ, և ինչու են տրենաժորները երբեմն շատ ավելի արդյունավետ, քան ազատ քաշերը։Զրույցի առանձին հատված նվիրել ենք սննդակարգին և նիհարելու գործընթացին։ Բացահայտում ենք, թե ինչու է վազքուղու վրա ժամեր անցկացնելն անիմաստ, եթե չկա գրագետ կալորիականության դեֆիցիտ, և ինչպես են ածխաջրերն օգնում ձեզ լինել ավելի ուժեղ, այլ ոչ թե չաղացնում։ Սա պարզապես զրույց չէ սպորտի մասին, սա գիտականորեն հիմնավորված մոտեցում է ձեր մարմնին և առողջությանը։ Փոդքասթի ժամանակ խոսել ենք այս հետազոտությունների մասին՝ https://pubmed.ncbi.nlm.nih.gov/27433... https://www.researchgate.net/publicat... 00:00 - ինտրո00:35 - Նոր տարին առողջ ապրելակերպի մասին. թեմայի ներկայացում4:02 - Ինչու մարզվել. արդյոք բոլորը պետք է մարզվեն05:15 - Մկանային ցավը (DOMS). արդյո՞ք այն աճի նշան է 12:30 - Բնական մարզումներ թե՞ ստերոիդներ. մեթոդների տարբերությունը 18:45 - Full Body թե՞ Split. ո՞ր գրաֆիկն է ավելի էֆեկտիվ 25:10 - Վերականգնում. որքա՞ն հանգիստ է պետք մկանին 32:40 - Տրենաժորներ թե՞ ազատ քաշեր. ստաբիլության դերը 38:15 - Ինչպե՞ս է հենարանը օգնում ավելի շատ մկան ակտիվացնել 45:20 - «Ֆունկցիոնալ» մարզումների միֆը և անկայուն մակերեսները 51:46 - Ինչո՞ւ Armwrestling-ի նմանակումը քեյբլներով չի աշխատում 56:33 - Ինչպե՞ս բարձրացնել թռիչքի ուժը. շարժման սպեցիֆիկան 1:02:42 - «Չափից շատ մկանոտ» դառնալու վախը և իրականությունը 1:03:56 - Գենետիկան և մկանների ֆորման (բիցեպս և պրես)1:05:08 - Հնարավո՞ր է մարզել կրծքամկանի «մեջտեղի» հատվածը 1:08:19 - Արտաքին տեսք և գրավչություն. ի՞նչն է իրականում կարևոր 1:11:12 - Կրկնությունների քանակ. 5-ից մինչև 30-ի գիտական կողմը 1:14:27 - Ինչո՞ւ են վերջին 5 կրկնությունները որոշիչ աճի համար 1:15:02 - Մեխանիկական լարվածություն. մկանների աճի գլխավոր գործոնը1:17:20 - Ինչպե՞ս է ուղեղը կառավարում մկանները հոգնածության ժամանակ 1:22:15 - Դրոպսեթեր (Dropsets). արդյո՞ք դրանք էֆեկտիվ են 1:27:47 - Ածխաջրերի և գլիկոգենի դերը մարզումների որակի մեջ1:30:35 - Կալորիականության բալանս. ինչպե՞ս է մարմինը կուտակում ճարպը 1:31:38 - Ինչո՞ւ վազքը միակ միջոցը չէ նիհարելու համար 1:32:09 - Կայուն նիհարելու բանաձևը և կալորիաների դեֆիցիտը 1:34:21 - Կրիտիկական մտածելակերպի դերը ֆիթնեսում

12 Dec 2025
Ռուբեն Մեսչյան. IBM-ից մինչև JSconf Armenia. Ծրագրավորման Ճանապարհը | Rock Talk 17
Ruben Meschyan discusses his programming journey from IBM to JSconf Armenia, exploring effective teaching methods, accessible education tools, and the role of mathematics in programming in this interview.

16 Aug 2025
Հրանտ Խաչատրյան - Կփոխարինի՞ արդյոք AI-ը ծրագրավորողներին։ AI-ի ապագան և սահմանափակումները
Host Movses Saryan interviews scientist and AI specialist Hrant Khachatryan about AI's future, its limitations, and whether it will replace programmers.

7 Jul 2025
AI ը Փրկելու է Հայաստանը? reArmenia յի Տնօրեն Գևորգ Պողոսյանի Հետ | Rock Talk Podcast #15
reArmenia Director Gevorg Poghosyan discusses the AI revolution and its potential to transform the world, including reArmenia's AI courses, in this interview episode.

3 Jun 2025
ԱԹՍ մշակույթի հիմնախնդիրները Հայաաստանում | Rock Talk Podcast #14
ArmDrone Community founder Hayk Karapetyan discusses the rise of FPV drone racing and drone culture in Armenia, including its sporting, military, and educational applications in this interview.

8 May 2025
Մարքեթինգ, Բիզնես և Հայաստանի Մշակույթ: Ինչպես ճիշտ SMM անել Հայաստանում | Rock Talk Podcast # 12
🎯 Այս տեսանյութում մենք խոսեցինք մարքեթինգի, բիզնեսի և Հայաստանի մշակույթի մասին: Մեր հյուրը՝ մարքեթինգի և SMM-ի մասնագետ է, ով 25 տարի ապրել է Ռուսաստանում, կիսվում է իր փորձով և խորհուրդներով: Սկսեցինք #socialmediamarketing -ից, targeting-ից և մարքեթինգից՝ խոսելով Instagram-ի, Facebook-ի և YouTube-ի գովազդային հնարավորությունների մասին: Բայց քանի որ մեր հյուրը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, մենք խորացանք նաև Հայաստանի և Ռուսաստանի մարդկանց մտածելակերպի տարբերությունների մեջ: Խոսեցինք հարաբերությունների, սեքսի և առկա տարբեր ստերեոտիպների մասին։#marketing #armenia #relationships ====== հղումներ՝Հյուրը - https://www.instagram.com/vartan.vanyanԵս - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ Ժամանակացույց՝00:00 - Ներածություն02:17 - Targeting-ը ու SMM-ը ի՞նչ տարբերություն ունեն միմյանցից10:14 - Արդյո՞ք լավ գովազդը Հայաստանում հազվադեպ լավ արդյունքներ է տալիս?12:16 - Լայֆհաք YouTube-ի համար14:05 - Ինչպե՞ս կարող ես YouTube-ով փող աշխատել Հայաստանում?16:33 - Եթե նոր բիզնես ես սկսես Հայաստանում, ինչպե՞ս ճիշտ մարկեթինգ կանես21:31 - Ինչպե՞ս ճիշտ գովազդ անել32:52 - Խորհուրդը կտա՞ս ծախսվել վեբ կայքի վրա?34:25 - Ի՞նչ անենք, որ Հայաստանը զարգանա?45:38 - Հայաստանում մարդկանց մտածելակերպի մեջ զարգացում տեսնու՞մ ես58:27 - Ի՞նչ լավ հատկություններ կան Հայերի մեջ?1:11:32 - Վերաբերմունքը սեքսի նկատմամբ Հայաստանում ու Ռուսաստանում, ի՞նչ տարբերություններ կան?1:25:38 - Կյանքի իմաստը քո համար

8 May 2025
Սմբատ Գոգյան - Ձանձրույթի կարևորություն, կրիտիկական մտածելակերպ ու ինչպես սովորեցնել երեխային մտածել
Սմբատ Գոգյանի հետ քննարկում ենք Ադիի և Բուդիի պատմությունը 🍿🍿🍿 Սմբատը պատմում է «Քառակուսի» հիմնադրամի մասին ու կիսվում դասագիրք գրելու փորձից։ Խոսել ենք կրթական համակարգի մասին՝ սկսած ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հրաժարվելու պատճառներից մինչև հանրակրթություն։ Հետաքրքիր, անկեղծ և խորքային զրույց մի մարդու հետ, ով իսկապես մտահոգված է հայ երեխաների ապագայով։#education #maths #imo ====== հղումներ՝«Քառակուսի» հիմնադրամը - http://www.qarakusi.am/Հյուրը - https://www.facebook.com/share/1C8Z2FzXXxԵս - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ Ժամանակացույց՝00:00 - Ներածություն00:51 - Ինչու՞ հրաժարվեցիք ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից04:44 - Եթե լինեիք կրթության, գիտության նախարար, ինչը՞ կփոխեիք07:19 - Ճի՞շտ բաներ են սովորեցնում դպրոցում երեխաներին42:28 - Ինչու՞ հիմա ուսանողը պետք է գա համալսարան49:34 - Արշավներ աշակերտների հետ1:01:02 - Ի՞նչ ենք ակնկալում դպրոցից, որն է դպրոցի իմաստը1:03:24 - «Քառակուսի» հիմնադրամը1:10:06 - Երեխաների համար «Քառակուսի» հիմնադրամի կազմակերպած խմբակները և ճամբարները1:14:26 - Ո՞նց եք Ձեր մեջ էդքան անհատականություններ համատեղում1:21:17 - Ինչու՞ եք որոշել Ձեր երեխաներին հանրակրթական դպրոց տալ1:35:00 - Դպրոցը լավացնելու առաջնային խնդիրները և ուսուցիչների որակը1:41:43 - Ո՞րն է կյանքի իմաստը1:47:53 - Խնդիր հանդիսատեսի համար

31 Mar 2025
Քո ինտուիցիան խաբում ա քեզ, հավատա հավանականությանը | Rock Talk Podcast #11
Քո ինտուիցիան խաբում ա քեզ, հավատա հավանականությանը Խոսեցինք Ամերիկյան Համալսարանի Data Science ծրագրի ղեկավար Հաբեթ Մադոյանի հետ։ Քննարկեցինք, թե ինչպես ա մարդը օգտագործում ստատիստիկան առօրյա կյանքում ու ինչ հաճախ սխալներ ա անում։ #datascience #ai #statistics ====== հղումներ՝Հյուրը - https://www.instagram.com/habetԵս - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ Ժամանակացույց՝00:00 - ինտրո00:24 - Ի՞նչ ա Data Science-ը?01:49 - Ինչի՞ համար են օգտագործում Data Science-ը06:05 - AI-ը Data Science-ի մի մաս ա?07:22 - Ամերիկյան-ում դասավանդման մեթոդաբանությունը12:29 - Արդյոք Հայաստանին պետք ա գիտություն23:13 - AI հեղափոխությունը34:03 - Հիմնական սխալները որ մենք անում ենք կյանքում հավանականություն օգտագործելուց45:09 - Կազինոների աշխատելու պրինցիպը, կարծրատիպեր ու հավանականությունը մեր կյանքում1:14:40 - Դու հավատացյալ մարդ ե՞ս1:15:10 - Որտեղից կարամ ստատիստիկա ճարեմ հայաստանի մասին1:18:25 - հարաբերակցություն թե՞ պատճառաբանություն 1:31:33 - գիտական հոդվածները սխա՞լ են1:44:55 - CS-ում մաթեմատիկան ինչքա՞ն ա պետք1:52:31 - Կյանքի իմաստը

25 Mar 2025
Ինչպե՞ս Հաղթահարել Դեպրեսիան և Կառուցել Հաջող Հարաբերություններ | Rock Talk Podcast #10
Ինչպե՞ս Հաղթահարել Դեպրեսիան և Կառուցել Հաջող Հարաբերություններ | Rock Talk Բացահայտեք երջանկության գաղտնի բանալիները Rock Talk-ի հայտնի խոսնակ, Life Coach՝ Մարատ Հակոբջանյանի հետ։ Այս զրույցի ընթացքում խոսել ենք՝✓ Ինչպես բարձրացնել ինքնագնահատականը և հասնել ձեր նպատակներին✓ Թոփ 3 սխալները, որոնք քանդում են հարաբերությունները✓ Դեպրեսիայի իրական պատճառները և հաղթահարման ուղիները✓ Ինչպես հասկանալ՝ արդյոք ձեր զուգընկերը ճիշտն է ձեզ համար✓ Երջանիկ կյանքի պարզ բանաձևը, որը փոխում է ամեն ինչԵթե փնտրում եք մոտիվացիա, պայքարում եք անձնական խնդիրների հետ, կամ պարզապես ուզում եք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ և շրջապատողներին, այս զրույցը կարող է դառնալ այն շրջադարձային կետը, որին սպասել եք։#հոգեբանություն #մոտիվացիա #ինքնագնահատական #rocktalk ====== հղումներ՝Հյուրը - https://www.instagram.com/a.maratԵս - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ Ժամանակացույց՝00:00 - Ինտրո00:20 - Ինչ ձևով ես աշխատում մարդկանց հետ ու հոգեբանի աշխատանքից ինչով ա տարբերվում?22:54 - Կարա՞ իմ ներքին ցանկությունը լինի Ամերիկայի նախագահ դառնալը?35:28 - Քո պրակտիկայից կարա՞ս պատմես, ոնց ես ինչ-որ մեկի կյանքը ավելի լավը սարքել?42:58 - Ինչ ա դեպրեսիան?55:14 - Ոնց հասկանանք հոգեբանը լավն ա թե ոչ?58:40 - Հնարավոր ա ընկնել դեպրեսիայի մեջ, եթե կողքդ չունես այն մարդուն ում ուզում ես?1:02:56 - Թոփ 3 սխալները հարաբերությունների մեջ1:09:09 - Ինչ կարաս անես ինքնագնահատականդ ուղղելու համար?1:20:36 - Ոնց հասկանաս էտ մարդը արդյոք քոնն ա թե ոչ?1:21:55 - Երբ որ քեզ ավելի փակ ես պահում, հակառակ սեռը ավելի հետաքրքրված ա լինում քեզանով, տենց ա թե ոչ?1:27:00 - Աղջիկը ոնց ա կարա հասկանա տղան իրան լուրջ ա վերաբերվում թե ոչ?1:29:37 - Երջանիկ կյանք ապրելու ֆորմուլան որն ա?1:37:32 - Կյանքի իմաստը

2 Mar 2025
Ինչպես օգտվել կրիպտոից առանց ռիսկերի, ու որտեղ են բանկերը մեզ խաբում
Ինչպե՞ս օգտվել կրիպտոից առանց ռիսկերի, ու որտեղ են բանկերը մեզ խաբում Խոսեցինք բլոկչեյն տեխնոլոգիաների փորձագետ Մարտուն Կարապետյանի հետ։ Քննարկեցինք, թե ինչպես կարող ենք բոլորս օգուտ քաղել կրիպտոյից առանց ռիսկերի հենց այսօր։ Անդրադարձանք նաև, թե ինչ նորարարություններ են սպասվում կրիպտո աշխարհում ապագայում: Խոսեցինք նաև Հայաստանի կառավարության ու բանկերի՝ կրիպտոյի նկատմամբ վերաբերմունքի մասին։ #crypto #blockchain #bitcoin #podcast #fintech ====== հղումներ՝Հյուրը - https://www.facebook.com/martun.karapetyanԵս - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ Ժամանակացույց՝00:00 - Ինտրո00:31 - Մարտունի կոմպետենտությունը04:53 - Ինչպե՞ս կարող է կրիպտոն մարդու կյանքը ավելի լավը դարձնել35:16 - Ի՞նչ սահմանափակումներ կան Հայաստանում կրիպտոյի վրա43:11 - Ինչպե՞ս կարող են մարդիկ պայքարել սահմանափակումների դեմ48:15 - Ինչպե՞ս ես հասկանում ով արեց կրիպտո փոխանցումը1:01:12 - Բիթքոինի մասին1:09:48 - Ինչու՞ է բիթքոինի անցողունակությունը քիչ1:16:25 - Ի՞նչ կլինի եթե բիթքոինը վերջանա1:19:58 - Կտեղափոխեի՞ր բոլոր մարդկանց մեկ ցանցի վրա։ Եվ ո՞րը կլիներ այն1:23:50 - Ի՞նչ է zero knowledge proof-ը1:35:20 - Ինչպե՞ս կուզես տեսնել աշխարհը կրիպտոյի հետ ինտեգրված

17 Feb 2025
Հայ ադրբեջանական հակամարտություն և քաղաքական ապագան, Քաղաքական վերլուծություն | Rock Talk Podcast #8
Հայ ադրբեջանական հակամարտություն և քաղաքական ապագան, Քաղաքական վերլուծություն Այսօրվա մեր հյուրն է քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը։ Նրա հետ քննարկել ենք Հայ-ադրբեջանական հակամարտությունը, հնարավոր քաղաքական զարգացումները և Հայաստանի ապագան։ Նաև խոսել ենք էֆեկտիվ կառավարության չափանիշներից և համեմատել ենք բռնապետական մոդելները ժողովրդավարականներ հետ։#politics #armenia #analysis #currentaffairs Նարեկի հոդվածներից՝https://www.iss.europa.eu/publications/briefs/appeasement-and-autonomyhttps://css.ethz.ch/en/publications/rad/details.html?id=%2Fn%2Fo%2F3%2F2%2Fno_322_russia_and_the_south_caucasushttps://www.civilnet.am/news/author/narek-suqiasyan/ ====== Հյուրը - https://www.facebook.com/narek.l.sukiasyanԵս - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ Ժամանակացույց՝00:00 - Ինտրո00:34 - Ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը07:35 - Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերլուծություն37:34 - Միջազգային հանրության դիրքորոշումը54:16 - Միջազգային հարաբերությունների ինստիտուտի դերը1:12:24 - Քաղաքական առաջնորդության հեռանկարները1:29:47 - Կառավարման համակարգի բարեփոխումներ1:38:51 - Քաղաքական ներգրավվածության կարևորությունը1:47:04 - Հասարակության և պետության դերը փոփոխություններում

2 Feb 2025
Ինչպես սկսել փոդքասթ 0ից։ Նժար կրթական փոդքասթի պատմությունը
Ինչպես սկսել փոդքասթ 0ից։ Նժար կրթական փոդքասթի պատմությունը Այսօրվա մեր հյուրն էր Անգելնինա Աֆյանը։ Նժար կրթական փոդքաստի հիմնադիրը: @NzharPodcast Քննարկել ենք հայաստանի կրթական համակարգի մարտահրավերները, փոդքասթինգի աշխարհը և թե ինչպես սկսել սեփական նախագիծը սահմանափակ ռեսուրսներով։ Զրուցեցինք նաև համալսարանական կրթության, ինքնակրթության և կյանքի իմաստի մասին։#education #podcast #success ====== հղումներ՝Հյուրը - https://www.instagram.com/angelninahh/Նժար - https://www.instagram.com/nzhar.podcast/Ես - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ Ժամանակացույց՝00:47 - Ինչի՞ մասին է Նժար փոդքասթը, ինչի՞ համար է ստեղծվել14:03 - Մեր երկրի կրթական խնդիրները19:11 - Վերաձևակերպե՞լ ես քո փոդքասթի միսիան39:10 - Համալսարանների խնդիրները և ինչպե՞ս կուղղեիր դրանք50:45 - Ինչպե՞ս սկսեցիր փոդքասթը1:02:22 - Ինչպե՞ս սկսել փոդքասթ եթե ունես քիչ ռեսուրսներ1:09:09 - Ինչպե՞ս լավ հյուրեր գտնել փոդքասթի համար1:21:49 - Ի՞նչ ես լսել քո փոդքասթում որ քո մեջ ինչ որ բան է փոխել1:27:20 - Ինչո՞վ է լավ փոդքասթի ժանրը1:33:35 - Որն է՞ կյանքի իմաստը

20 Jan 2025
Ճարտարապետի գաղտնիքները․ ի՞նչ չգիտենք այս մասնագիտության մասին
Ինչպե՞ս է AI ը փոխում ճարտարապետությունը Այսօրվա հյուրը՝ Նարբեհ Ալլահվերդին, ավագ ճարտարապետ է, ով Իրանից տեղափոխվել է Հայաստան: Զրույցի ընթացքում մենք խոսեցինք ճարտարապետության ոլորտի մասին՝ սկսած առօրյա աշխատանքից մինչև կրթություն և ապագայի մարտահրավերներ: Նարբեհը կիսվեց իր փորձով և տեսլականով՝ ինչպես է փոխվում ճարտարապետությունը արհեստական բանականության դարաշրջանում, ինչ հեռանկարներ կան երիտասարդ մասնագետների համար, և ինչպես է զարգանում ոլորտը Հայաստանում: Հատուկ շնորհակալություն Նարբեհին անկեղծ զրույցի համար: #ճարտարապետություն #Հայաստան #մասնագիտություն #կրթություն #արհեստականբանականություն ======= Ժամանակացույց՝0:00 Ներածություն0:23 Ի՞նչ են անում ճարտարապետները3:14 Ինչո՞վ է զբաղվում ճարտարապետը առօրյայում12:44 Հասարակության հետ շփվելու հարթակները20:58 Քաղաքաշինության մասին22:09 Քաղաքապետարանի և մնացած կառույցների աշխատանքը Հայաստանում30:49 Նոր տուն կառուցելու թղթաբանությունը33:25 Ճարտարապետական կրթությունը Հայաստանում41:41 Ուսանողների անտարբերությունը51:50 Իմաստ ունի՞ Մագիստրատուրա ընդունվելը59:58 Ի՞նչ կարաս դառնաս ճարտարապետականը ավարտելուց հետո1:07:41 Արհեստական բանականության դերը1:15:37 Ի՞նչ ա կարում անի ԱԲ-ն ճարտարապետությունում1:20:08 Հնարավո՞ր ա ԱԲ-ն փոխարինի ճարտարապետներին1:25:30 Ճարտարպետությունը արվե՞ստ է, թե՞ ինժեներություն1:42:22 Պայքար հասարակության դեմ՝ Ինովացիա1:50:10 Կյանքի իմաստը

4 Jan 2025
Ինչպե՞ս ստեղծվեց առաջին հայրենական արբանյակը՝ Հայասաթ-1ը | Rock Talk Podcast #5
Ինչպե՞ս ստեղծվեց առաջին հայրենական արբանյակը՝ Հայասաթ-1ը | Rock Talk Podcast #5 Այսօր մեր հյուրն է ֆիզիկոս, արբանյակային ինժեներ, Bazoomq և Space42 #space ընկերությունների համահիմնադիր՝ Վաչիկ Խաչատրյանը։ Այսօր քննարկել ենք հայրենական առաջին արբանյակի #satellite ՝ Hayasat-1 ի ստեղծումը և նրա կարևորությունը Հայաստանի համար։ Խոսել ենք նաև աստղադիտակներից #telescope, Space42-ի կազմակերպած աստղադիտման միջոցառումներից և... 42 թվից: ====== հղումներ՝Ես - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ Ժամանակացույց՝00:00 Ներածություն01:15 Գիսավոր - կոմետա10:55 Space42-ի աստղադիտման միջոցառումները21:48 Ինչպե՞ս սարքել հեռադիտակ և ինչպե՞ս սկսեց Space42-ը35:39 Հայրենական առաջին արբանյակի պատմությունը50:15 Ի՞նչ է կարող անել մեր արբանյակը Հայաստանի համար01:01:36 Ամփոփում, ինչպե՞ս են արբանյակը թռցնում01:19:27 Արբանյակ ստեղծելու տեխնիկական դժվարությունները01:30:17 Հայասաթ-1-ի կարողությունները և նպատակը01:42:26 Վաչիկի Բազումքից դուրս գալը01:49:43 42 թվի նշանակությունը01:54:49 Իմ և Վաչիկի ծանոթությունը և խորհուրդ հետաքրքիր կյանք ունենալու համար

21 Dec 2024
Որքանո՞վ ենք մենք մեր գործողությունների հեղինակը | Rock Talk Podcast #4
Որքանո՞վ ենք մենք մեր գործողությունների հեղինակը | Rock Talk Podcast #4 Խոսեցինք փիլիսոփա և ուսուցիչ Սիփան Հայրապետյանի հետ։ Քննարկեցինք բազում փիլիսոփայական հարցեր, այդ թվում՝ թե արդյոք կա՞ ազատ կամք։ Ի՞նչ է գիտակցությունը, և ինչպե՞ս պետք է վերաբերվենք արհեստական բանականությանը, եթե այն դառնա գիտակից։ #philosophy #education #podcast ====== հղումներ՝Ես - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/ 00:00 Ինտրո00:30 Մարդկանց վերաբերմունքը փիլիսոփայությանը09:15 Փիլիսոփայական հարցի իմաստը վո՞րն է18:02 Ինչպե՞ս որոշեցիր փիլիսոփա դառնաս23:06 Ինչո՞վ է զբաղվում փիլիսոփան27:18 Դեմոկրատիան պատմության ավա՞րտն է30:30 Կրթության ռազմավարությունը, վալդորֆյան դպրոց55:39 Գիտության փիլիսոփայությունը57:19 Վո՞րն է կյանքի իմաստը1:11:01 Դժվար պահերին ո՞ր փիլիսոփայական միտքն է քեզ ուժ տալի1:15:37 Փիլիսոփաների վերաբերմունքը արհեստական բանականությանը1:29:47 Ինչպե՞ս վերաբերվենք գիտակից արհեստական բանականությանը։ Ի՞նչ է գիտակցությունը1:28:32 Արդյո՞ք կա ազատ կամք

6 Dec 2024
Ինչպե՞ս օգտագործել հոգեբանությունը ավելի լավ կյանք ունենալու համար | Rock Talk Podcast #3
Ինչպե՞ս օգտագործել հոգեբանությունը ավելի լավ կյանք ունենալու համար Խոսեցինք Կլինիկական #հոգեբան և հոգեթերապևտ Լենա Մանուկյանի հետ: Քննարկեցինք #հոգեբանություն ը որպես գիտություն և որպես գործիք մեր ամենօրյա #կյանք ը բարելավելու համար:Սովորեցինք ինչպես չտրվել մանիպուլյացիաներին և ինչպես պատվով տանել դժվար իրավիճակները: 00:00 - Ներածություն01:22 - Հոգեբանության էությունը07:49 - Լենայի կրթությունը15:44 - Հոգեբանության ճյուղերը22:35 - Ինչպես հոգեբանությունը ազդում է կյանքի վրա22:16 - Մարդկանց մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրը28:30 - Ինչպես վարվել Էմոցիոնալ ցավի հետ34:13 - Ինչպես օգնել ընկերոջդ, ով ցավի մեջ է42:43 - Էմոցիոնալ անիվ և էմոցիոնալ օրագրի տեխնիկա52:28 - Դեպրեսիան մահացու հիվանդություն ա՞56:30 - Տղամարդկանց և կանանց վերաբերմունքը դեպրեսիային1:04:30 - Ծնող երեխա մանիպուլյացիաներ1:14:20 - հասարակության ինքնաուղղման հատկությունը1:23:21 - հոգեբանության պատերները երևում են ամենինչի մեջ1:27:10 - Արվեստի բացասական ազդեցությունը1:32:54 - Արդյոք բոլոր մարդիկ պետք է գնան հոգեբանի՞1:38:12 - GI Tree & Rock Talk և ոչ ֆորմալ կրթություն

22 Nov 2024
Խաղ խաղալը մասնագիտություն ա! Dota 2 և կիբերսպորտ | Rock Talk Podcast #2
Dota 2, Counter-Strike, Կիբերսպորտ, Շախմատ, Անիմե, Մանգա, Ceeeb | Rock Talk Podcast #2 Խոսեցինք նախկին պրոֆեսիոնալ #dota2 խաղացող Դավիթ "Dizz" Արզումանյանի հետ։ Քննարկեցինք տարբեր թեմաներ՝ #dota, #counterstrike, #chess (շախմատ) և այլ խաղերի ազդեցությունը մտածողության վրա և դրանց շուրջ հավաքված կարծրատիպերը։ #cybersport -ի դերը Հայաստանում։ Dizz-ի ծանոթությունը #sumail-ի, Ceb-ի, GH-ի, #yatoro-ի, ու այլ Dota 2-ի աստղերի հետ։ Նաև խոսեցինք արվեստի, #anime -ների ու Dizz-ի գրած #manga -ի մասին։ 00:00 ներածություն 00:30 Dota 2-ի դերը Dizz-ի կյանքում 02:46 Ինչ է կիբերսպորտը 05:02 Շախմատ 12:55 Ծանոթների վերաբերմունքը խաղերին 18:45 Ինչպես որոշեցիր դառնալ պրոֆեսիոնալ 21:02 The International-ը հաղթելու երազանքը 25:18 Ծանոթությունը Ceb-ի հետ 28:06 Խաղացողների աշխատավարձը 29:04 Կիբերսպորտ մտնելու դժվարությունը 31:36 Լավ խաղացողի հատկանիշները 39:19 Ինչ եմ սովորել կյանքի մասին Dota-ից 41:07 Հայկական հասարակությունը 52:21 Կիբերսպորտը Հայաստանում 1:04:00 Պրոֆեսիոնալ վերաբերմունքը, butterfly effect 1:07:41 Dizz-ի հակասական անձնականությունները 1:18:17 Ինչպես ես ընտրում ընկերներին? 1:21:10 Ինչ բոլորից տարբերվող միտք ունես? 1:27:00 Անիմե, մանգա 1:33:39 Ամեն ստեղծագործություն գալիս է ցավից? 1:37:04 Որն ա կյանքի իմաստը?

11 Nov 2024
Հարաբերականության Տեսություն, Սև Խոռոչներ, Տարածաժամանակ, Գրավիտացիոն Ալիքներ | Rock Talk Podcast #1
Հարաբերականության Տեսություն, Սև Խոռոչներ, Տարածաժամանակ, Գրավիտացիոն Ալիքներ | Rock Talk Podcast #1 ֆիզիկոս-Տեսաբան Վարդազար Քոթանջյանի հետ խոսեցինք կախարդանք թվացող, բայց թեև իրական, ֆիզիկաի երևույթների մասին։ Փորձեցինք ինտուիտիվ հասկանանք Ալբերտ Այնշտայնի հարաբերականության տեսությունը, տարածաժամանակի կորացումը, մեծ պայթյունի մոդելը և շատ ավելին։ Rock Talk ալիքի մասին՝Rock Talk-ում մենք խոսում ենք ամենաբարդ թեմաներից ամենապարզ լեզվով։Մեր փոդքասթի հյուրերն են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, գիտնականներ և ուղղակի հետաքրքիր պատմություն ունեցող մարդիկ։Հյուրերի հետ խորանալու ենք իրենց գործունեության դետալների մեջ, փորձելու ենք հասկանալ ինչպես կիրառել այդ գիտելիքները ավելի լավ կյանք ապրելու համար։ Դիտարկելու ենք այդ ամենի դերը Հայաստանի մշակույթի և տնտեսության մեջ։ Բացահայտելու ենք հատկանիշները որոնք թույլ են տվել այդ մարդկանց հասնել հաջողության։ Եվ առհասարակ լայնացնելու ենք մեր աշխարհահայացքը։ 00:00 - Ներածություն00:30 - Վարդազարի գործունեությունը1:52 - Ֆիզիկայի հանդեպ սերը և դրա տարածումը12:11 - Ժամանակակից ֆիզիկան մեր ինտուիցիայի դեմ16:00 - Ինչո՞ւ են ֆիզիկայով քչերը հետաքրքրվում24:00 - Հարաբերականության տեսություն32:45 - Կոսմիկական մասնիկները, ծրագրային խնդիրների պատճառ33:41 - Ամենաապշեցնող բանը հարաբերականության տեսության մեջ37:05 - Ամփոփում38:32 - «Ինտերստելլար» ֆիլմը40:00 - Նյուտոնի օրենքը սխալ է41:40 - 4-աչափ տարածաժամանակի մաթեմատիկական հիմունքները46:37 - Տեսական ֆիզիկայի փիլիսոփայությունը52:30 - Սև խոռոչներ56:28 - Գրավիտացիոն ալիքներ1:06:35 - Տիեզերքի ընդլայնումը և Բիգ Բենգի մոդելը1:11:13 - Արդյո՞ք մի բան կարող է լույսի արագությունից արագ շարժվել1:13:46 - Գրավիտացիոն կարմիր շեղում, Դոպլերի էֆեկտ, Ջեյմս Վեբ աստղադիտակ1:19:17 - Խորհուրդ՝ ֆիզիկայով հետաքրքրվող մարդկանց
Who has been a guest on Rock Talk Podcast
Names identified in recent episode analyses. Showing up to five guests.
- Ruben Meschyan
- Hrant Khachatryan
- Gevorg Poghosyan
- Hayk Karapetyan
Contact Rock Talk Podcast
- Guest appearances
- Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Rock Talk Podcast?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show
Podcast research with Pod Engine