The Mandela Effect is a history-and-mythbusting podcast concept built around a simple promise: many of the “facts” we feel certain about—famous events, dates, quotes, causes, outcomes—are often remembered incorrectly by large groups of people. The show uses the “Mandela effect” idea (shared, confident misremembering) as a framing device to revisit widely believed narratives and compare them against the historical record.
Արտաշես Առաջին. պետություն կառուցելու դասերը / Artashes I: Lessons in State-Building
Շատերին թվում է, թե Արտաշեսը Առաջինը Հայոց պատմութայն շարքային հաջողակ արքաներից է, ով վերականգնել է Մեծ Հայաստանը, հիմնադրել է Արտաշատ մայրաքաղաքը և հողային ռեֆորմներ է իրականացրել: Բայց արդյո՞ք այսքանը բավարար է պատկերացում կազմելու մի հայ տիրակալի մասին, ով մտածել և իրագործել է պատմութայն մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ, ամենահզոր ու ամենաազդեցիկ հայկական պետական նախագծի` Արտաշեսյան արքայատոհմի ղեկավարած տերության հիմնադրումը: Տերություն, որը հետո դառնալու էր կայսրություն: Հայերի ու ...
15 Oct 2026
Քարե երազներ. հայատյացության պերճանքն ու թշվառությունն Ադրբեջանում / Stone Dreams: The Splendor and Misery of Armenophobia in Azerbaijan
աղաքակիրթ աշխարհը հիշում է գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեի խոսքերը. «Այնտեղ, որտեղ այրում են գրքեր, ի վերջո սկսում են այրել մարդկանց», բայց ողբերգությունն այն է, որ Ադրբեջանում դեռ վերջերս այրում էին մարդկանց, իսկ հիմա՝ այդ հանցագործությունները դատապարտող գրքերը: «Մանդելայի էֆեկտի» 11-րդ թողարկումը չի փորձում ապացուցել, որ յուրաքանչյուր ադրբեջանցի հայատյաց է։ Գրող Աքրամ Այլիսլիի գոյությունն արդեն հերքում է այդ պարզունակ ընդհանրացումը։ Այս թողարկումը փորձում է կոնկրետ օրինակով հասկանալ, թե ...
28 Sept 2026
«Բեռլին–Բաղդադ»․ հայոց մղձավանջի ռելսերը / “Berlin–Baghdad”: The Rails of the Armenian Nightmare
Առաջին աշխարհամարտից ավելի քան մեկ դար է անց Բեռլին–Բաղդադ երկաթուղու պատմությունը շարունակում է հետաքրքրել պատմաբաններին, դիվանագետներին և աշխարհաքաղաքական վերլուծաբաններին։ Պատճառը միայն այս մեգանախագծի պատմական նշանակությունը չէ։ Բաղդադյան երկաթուղու պատմությունը մեզ շարունակում է հիշեցնել, որ հաճախ աշխարհի ճակատագիրը որոշվում է ոչ միայն պատերազմական թատերաբեմերում, այլև տնտեսական նախագծերում, ենթակառուցվածքներում և հաղորդակցման ուղիներում։ Ըստ գերմանացի հայտնի պատմաբան և լրագրող Վոլֆգանգ ...
8 Sept 2026
Մալվինները Արգենտինայինն են․ անավարտ պատերազմ / The Malvinas are Argentina's: an unfinished war
«Մալվինները Արգենտինայինն են» արտահայտության հետևում կանգնած է գրեթե երկու հարյուր տարվա տարածքային վեճի պատմություն և 74-օրյա պատերազմ: Խնդրի էությունը հասկանալու համար նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ու՞մ էին պատկանում Ֆոլկլենդյան/Մալվինյան կղզիները մինչև 1833 թվականը, ինչու՞ Արգենտինան 1982-ին որոշեց ներխուժել Մալվիններ, ինչպե՞ս Մարգարեթ Թետչերը հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա ուղարկեց բրիտանական նավատորմը, ի՞նչ սխալներ թույլ տվեցին արգենտինացի գեներալները և ինչպե՞ այդ պար...
19 Jul 2026
Բաքվի դավադիր ժողովը. Հայաստանի խորհրդայնացումը / The Conspiratorial Assembly of Baku: The Sovietization of Armenia
Երբ խոսվում է Ադրբեջանի հետ խաղաղությունից և ընդհանրապես Ադրբեջանի հետ հարաբերություններից, պետք է կրկին վերհիշել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության քիչ հայտնի, կարելի է ասել նույնիսկ մոռացված էջեր, որոնք օգնում են լույս սփռել նաև մեր օրերում Ադրբեջանի հետ հարաբերությունների էության, փիլիսոփայության ու դրանց կառուցվածքի վրա: Օգնում են հասկանալ Ադրբեջանի ռազմաքաղաքական ձեռագիրն ու վարքաբանությունը, որը նույնիսկ 100 տարի անց չի փոխվել: -------- When talking about peace with A...
3 Jul 2026
Փանահ Խան. ինչպես թուրքը փորձեց «բնավորվել» Արցախում / Panah Khan: How Turks tried to "settled" in Artsakh
Համաշխարհային պատմագիտությանը հայտնի չէ որևէ տեսակի փաստ, որ Ղարաբաղում հայերից առաջ ինչ-որ ժողովուրդ է ապրել: Ավելին՝ մասնագիտական խիղճ ու հարգանք ունեցող ցանկացած պատմաբան կհավաստի, որ Արցախը հայ ժողովրդի ձևավորման օրրաներից է, և երբ տեղի է ունեցել անցումը հոմոսապիենսից դեպի էթնիկ միավոր, ապա Ղարաբաղի տարածքի հոմոսապիենսը դարձել է հայ մարդ՝ լեզվով, մշակույթով և կրոնածիսական համակարգով: Այս թողարկման ընթացքում փորձենք հասկանալ՝ ինչպես, երբ, ինչ պայմաններում, ում շնորհիվ և ում հանցանքի հետևան...
4 Jun 2026
Հայոց պատմության ամենահայտնի դավաճանները / The most famous traitors in Armenian history
Պատմությունը միայն հաղթանակների ու հերոսամարտերի մասին չէ։ Այն նաև ծանր դասերի շարան է՝ հաճախ գրված արյունով, պառակտմամբ ու դավաճանությամբ։ Այս էպիզոդում խոսում ենք պետական և ազգային դավաճանության տարբերությունների, դրանց պատմական հետևանքների և հանրային հիշողության մեջ թողած հետքի մասին։ Հայոց պատմության մեջ հերոսական կերպարների կողքին կան նաև այն անուններն ու դրվագները, որոնք երբեմն ուզում ենք մոռանալ, բայց պարտավոր ենք հիշել։ Ինչպես Վարդան Մամիկոնյանի կերպարը սովորեցնում է՝ ինչպիսին պետք է ...
23 Apr 2026
Էնվերի ջախջախումը Սարիղամիշում / Enver's defeat at Sarıghamış
Սարիղամիշ 1914. ինչպես Էնվերի ջախջախումը կանխորոշեց հայերի ճակատագիրը Սարիղամիշը պարզապես մի ճակատամարտ չէր։ Այն պատմական այն կետն էր, որտեղ որոշվում էր ոչ միայն պատերազմի ընթացքը, այլև արևմտահայության ճակատագիրը։ 1914–1915 թվականների ձմռանը Օսմանյան բանակի կործանարար պարտությունը Սարիղամիշում դարձավ մի շրջադարձ, որը երիտթուրքական վերնախավին մղեց դեպի 20-րդ դարի առաջին մեծագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Էնվեր փաշայի ձախողումը քողարկելու համար շրջանառության մեջ դրվեց կեղծ միֆ...
23 Mar 2026
Ով հանձնեց Անին / Who Surrendered Ani?
1000 տարի հայերը նույն հարցն են տալիս՝ ո՞վ էր Անիի անկման մեղավորը։ Դավաճա՞ն էր Պետրոս Գետադարձը, թե՞ պատմությունը մեզ ուրիշ բան է պատմում։ 1045 թվականին դադարեց գոյություն ունենալ Հայկական լեռնաշխարհի վերջին հայկական թագավորությունը՝ Անիի Բագրատունյաց թագավորությունը։ Այդ օրվանից անցել է ուղիղ մեկ հազարամյակ, բայց վեճը չի ավարտվել մինչև հիմա։ Ո՞վ էր մեղավորը, ո՞վ էր հայրենասերը, և արդյո՞ք մենք ճիշտ ենք հասկացել Անիի անկման իրական պատճառները։ Տասնամյակներ շարունակ տարածվել է մի կարծիք, թե Անի...
6 Mar 2026
Հեյդար Ալիև. կեղծիքի ճարտարապետ / Heydar Aliyev: Architect of Falsehood
Ժամանակակից Ադրբեջանը հասկանալու համար միայն պատմական անդրադարձը բավարար չէ․ պետք է ճանաչել նաև այն մարդուն, որը ձևավորեց այդ պետությունը, և այն դինաստիային, որը մինչև օրս ղեկավարում է այն։ Այս էպիզոդը բացահայտում է, թե ով էր իրականում Հեյդար Ալիևը, ինչպես նա բարձրացավ խորհրդային համակարգի ամենաբարձր աստիճանները, ինչու կորցրեց իր դիրքերը ԽՍՀՄ վերջին տարիներին, և ինչպես վերադարձավ՝ նախ տիրելով Նախիջևանին, ապա՝ ամբողջ Ադրբեջանին։ Սա քաղաքական վերապրման, իշխանության և այն Ալիևյան դինաստիայի ստեղ...
16 Feb 2026
Ով էր իրականում Պապ թագավորը / Who Was King Pap in Reality?
Պապ թագավորն ապրել է մեզանից 1651 տարի առաջ, բայց նրա պատմությունը և այդ պատմության դասերն ու փիլիսոփայությունը մինչև օրս հանգիստ չի տալիս ոչ միայն պատմաբաններին, այլև տարբեր ժամանակների քաղաքական գործիչներին ու քաղաքական ռեժիմներին։ Պապի պատմությունը մի քանի անգամ փաթեթավորվել ու ծառայեցվել է որպես գաղափարախոսական գործիք։ Վերջին ամենաթարմ օրինակը խորհրդային տարիների փաթեթավորումն է, երբ հակաեկեղեցական քաղաքականության համատեքստում օգտագործվում էր Պապի կերպարը, և նաև մեր օրերում, երբ Պապ...
26 Jan 2026
Տափաստաններից դեպի Հայկական բարձրավանդակ․ ինչպես թուրքերը հասան Հայաստան / From the Steppe to the Highlands: How Turks Reached Armenia
When the Turks first appeared in the Armenian Highlands in the 11th century, many Armenians perceived them as yet another group of raiders—dangerous, but familiar in pattern. There was a belief that through ransom, tribute, or negotiation, coexistence could be managed and a workable modus vivendi established. A millennium has now passed. Yet even after more than a thousand years of proximity, Armenians have repeatedly struggled to grasp the strategic logic, political culture, and long-term ob...
Reach and audience
Public platform figures. Ratings count people who left a rating, not total listeners.
Spotify
5.0 / 5
1 ratings
Contact The Mandela Effect
Guest appearances
Does not typically book guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of The Mandela Effect?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine