📢 Մարդու Իրավունքների Եզդիական Կենտրոնը սկսում է փոդքասթների նոր շարք եզդի կանանց իրավունքների՝ մասնավորապես մանկամուսնության մասին։
🙅♀️ Փոդքասթի էպիզոդներում ցանկանում ենք պատմել եզդի աղջիկների պատմությունները, ովքեր ամուսնացել են վաղ տարիքում, ցույց տալ վաղ ամուսնության պրակտիկան նրանց տեսանկյունից։
Փոդկաստի այս էպիզոդում Լենան՝ ով երիտասարդ եզդի աղջիկ է, պատմում է իր կյանքից և հասած հաջողություններից․
Երբ տանը ասացի որ ԲՈՒՀ եմ ընդունվել տատիկս ուրախությունից լաց եղավ ։ Ինձ բառեր պետք չէին հասկանալու համար, որ իր և իր նման շատ կանանց ու աղջիկների երիտասարդ տարիքում ունեցած անկատար երազանքն էր դա,որի մասին միշտ լուռ երազում էին....
4 Feb 2021
Վաղ ամուսնությունը Հայաստանում․ Էպիզոդ 3 - Ջամիլա
Փոդկաստի այս էպիզոդում Ջամիլան՝ ով երիտասարդ եզդի աղջիկ է, պատմում է իր մանկական հիշողություններից, երբ տեսել է վաղ ամուսնության դեպքեր։ Ինչպես նաև նա կիսվում է իր մտքերով և կարծիքով մանկամուսնության թեմայով։
Վաղ ամուսնությունների մասին ավելին կարող եք իմանալ ինստագրամի @yezidi_girls էջում։
23 Jan 2021
Վաղ ամուսնությունը Հայաստանում․ Էպիզոդ 2 - Քննարկում
Փոդկաստի այս էպիզոդում եզդի տղաներն ու աղջիկները քննարկում են մանկամուսնության թեման։ Դուք կարող եք ավելի խորը և հմապարփակ ծանոթանալ խնդրին ու եզդի երեխաների աչքերով նայել վաղ ամուսնությունների թեմային։
Վաղ ամուսնությունների մասին ավելին կարող եք իմանալ ինստագրամի @yezidi_girls էջում։
19 Jan 2021
Վաղ ամուսնությունը Հայաստանում․ Էպիզոդ 1 - Եզդի կանայք
Այս կանանց կապում է այն, որ նրանք ամուսնացել են ոչ իրենց կամքին համաձայն․ նրանց ամուսնացրել են։ Այդպես է ընդունված՝ հասարակությունում։
Նրանք ուզել են սովորել, իրենք իրենց համար ամուսին ընտրել, ուզել են զարգանալ, բայց եզդիական համայնքում արմատավորված է վաղ ամուսնությունների պրակտիկան։ Ինչ-որ մարդիկ ասում են, որ դա լավ է, բայց արդյոք գիտեն՝ ի՞նչ են զգում այս աղջիկները, երբ նրանց զրկում են մանկությունից ու կրթությունից։ Ի՞նչ է կատարվում նրանց հոգեկան աշխարհի հետ, ո՞վ է հարցրել նրանց կարծիքը։
Այս փոդքաստը մի նպատակ է հետապնդում՝ պատմել եզդի աղջիկների պատմությունները, ովքեր ամուսնացել են վաղ տարիքում։ Ցույց տալ վաղ ամուսնության պրակտիկան նրանց տեսանկյունից։ Վաղ ամուսնությունների մասին ավելին կարող եք իմանալ ինստագրամի @yezidi_girls էջում։
19 Jan 2021
Եզդի կանանց իրավունքները․ վաղ ամուսնություն - Trailer
Այս փոդքաստը մի նպատակ է հետապնդում՝ պատմել եզդի աղջիկների պատմությունները, ովքեր ամուսնացել են վաղ տարիքում։ Ցույց տալ վաղ ամուսնության պրակտիկան նրանց տեսանկյունից։ Վաղ ամուսնությունների մասին ավելին կարող եք իմանալ ինստագրամի @yezidi_girls էջում։
Contact Yezidi Girls
Guest appearances
Books guests
Based on episode analysis; this does not confirm that the show is currently accepting guests.
Host of Yezidi Girls?
Claim your podcast to manage its listing and keep your show details accurate.
Pod Engine is an independent podcast discovery and analytics service and is not affiliated with or endorsed by this podcast. Artwork and show content belong to their owners. Full legal notice.
Explore this show Podcast research with Pod Engine